• Latest news

Երկու լավագույն մթերք՝ ատամների եւ լնդերի առողջության պահպանման համար

18 օգոստոսի, 2022  20:24

Ատամնաբույժ Ալեքսեյ Ներոդովը SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում հայտնել է առողջ ատամների եւ լնդերի համար երկու լավագույն մթերքների մասին, որոնք նա խորհուրդ է տալիս ներառել ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների սննդակարգում։

Ներոդովը նշել է, որ մեր ատամներին եւ լնդերին անհրաժեշտ են հետեւյալ վիտամինները.

1.  Վիտամին A. այն մեծացնում է լորձաթաղանթների դիմադրողականությունը վարակների նկատմամբ: Վիտամին A-ի պակասը լնդերի այնպիսի հիվանդության զարգացման է հանգեցնում, ինչպիսին է պարոդոնտիտը։

2. Վիտամին C. այս վիտամինի պակասը արյունահոսություն եւ լնդերի թուլացում է առաջացնում, ինչն էլ իր հերթին ատամների թուլացման եւ հետագա կորստի է հանգեցնում:

3. Վիտամին B1. այն հակաբորբոքային հատկություն ունի եւ արդյունավետորեն օգնում է ատամի ցավի դեպքում:

4. Վիտամին F-ն տարբեր օմեգա-թթուների համակցություն է, որը վիտամին D-ի եւ K2-ի հետ համատեղ նպաստում է կալցիումի ավելի լավ յուրացմանը, մասնավորապես՝ մեծացնում է դրա յուրացումը, տեղափոխումը եւ բեռնաթափումը օրգանիզմի ճիշտ հատվածներում։

Ատամնաբույժի խոսքով՝ վերոնշյալ վիտամինները մեծ քանակությամբ առկա են երկու մթերքի՝ կարագի եւ ձողաձկան լյարդի յուղի մեջ։ Ուստի, եթե ցանկանում եք առողջ ատամներ ունենալ, անպայման ներառեք այս մթերքները ձեր սննդակարգում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։