• Latest news

Ո՞ր մթերքներն են առավել արդյունավետ ցելյուլիտի դեմ պայքարում

18 օգոստոսի, 2022  23:44

Ծովամթերքների, թարմ բանջարեղենի, ոչ քաղցր մրգերի եւ ջրի որոշակի քանակի կանոնավոր օգտագործումը կօգնի պայքարել ցելյուլիտի դեմ, «Մոսկվա 24»-ին ասել է բժշկական գիտությունների թեկնածու, Սննդաբանների եւ դիետոլոգների ազգային ասոցիացիայի անդամ, Դարյա Ռուսակովան:

Նրա խոսքով, այս մթերքները չեն պահում հեղուկը օրգանիզմում եւ բարելավում են կոլագենի սինթեզը։ «Դրանք հարուստ են նաեւ վիտամին C-ով, որն ամրացնում է անոթային պատը եւ հակաօքսիդանտների ու ամինաթթուների առկայության շնորհիվ մաշկի ուրվագիծն ու գույնն ավելի առողջ է դարձնում»,- պարզաբանել է մասնագետը։

Նա հավելել է, որ կարեւոր է խմել բավարար քանակի ջուր, բայց ոչ ավելի, քան օրական 2-2,5 լիտր։ Ավելի շատ խմելու դեպքում ավելորդ հեղուկը կմնա ենթամաշկային ճարպի մեջ, ինչը նույնպես կարող է բացասաբար ազդել մաշկի վիճակի վրա, ասել է Ռուսակովան։

Այն, ինչից պետք է հրաժարվել, քաղցր եւ աղի մթերքներն են, շարունակել է փորձագետը։

Մասնագետի կարծիքով՝ անհրաժեշտ է, որ սննդակարգում ավելի քիչ շաքար լինի, ինչպես նաեւ բացակայեն երշիկեղենն ու կիսաֆաբրիկատները։

«Շաքարի մեծ քանակությունը, ինչպես աղի մեծ քանակությունը, նպաստում է ենթամաշկային ճարպի մեջ հեղուկի պահպանմանը, ինչը անհավասար ռելիեֆ է առաջացնում: Բացի այդ, շաքար պարունակող մթերքները խթանում են ճարպերի արտադրությունը, խորացնում ճարպային կուտակումները»,- նշել է մասնագետը։

Այնուամենայնիվ, միայն դիետայի միջոցով ցելյուլիտից ազատվել չի ստացվի, խնդրի լուծմանը պետք է համալիր մոտեցում ցուցաբերել, ընդգծել է սննդաբանը։

«Կարեւոր է շարժումը, քանի որ դրանից է կախված ավշային դրենաժը, լիմֆայի արտահոսքը, միկրոշրջանառությունը։ Նաեւ այժմ կան բազմաթիվ տարբեր պրոցեդուրաներ, որոնք նպաստում են ենթամաշկային շերտի հարթեցմանը»,- հավելել է մասնագետը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել