• Latest news

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ կանոնավոր վարսակի շիլա օգտագործելու դեպքում

19 օգոստոսի, 2022  09:45

Վարսակը շատ առողջարար հացահատիկ է, քանի որ այն ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ։ Սննդակարգում այն կանոնավոր ներառելու դեպքում տարբեր դրական ազդեցություններ են նկատվում, գրում է Mail.ru-ն։

Առաջին հերթին նշվում է ստամոքսի եւ աղիքների աշխատանքի նորմալացումը։ Եթե մարսողության հետ կապված խնդիրներ կան, ապա վարսակի օգտագործումը կարող է լուծել դրանք։ Բանն այն է, որ այն պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ։ Մեծահասակ մարդուն խորհուրդ է տրվում ամեն օր մոտ 30 գրամ բջջանյութ օգտագործել։ Այնպես որ այս շիլայի կանոնավոր օգտագործումը հաճելի զգացողություններ կառաջացնի ստամոքսի եւ աղիների հատվածում, կբարելավի դրանց աշխատանքը, ինչպես նաեւ կկանխարգելի քաղցկեղի, ավելի ճիշտ՝ կոլոռեկտալ քաղցկեղի առաջացումը։ Եթե կա փորկապություն, ապա այս ուտեստը շատ տեղին կլինի։

Վարսակը նվազում է սրտի եւ արյան անոթների հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Նախ՝ այն պարունակում է բետա-գլյուկան, եւ կարող է նվազեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինը։ Լինոլեաթթուն նվազեցնում է տրիգլիցերիդները: Ավելին, այն պարունակում է հատուկ ճարպաթթուներ, որոնք օգնում են արյան շրջանառության համակարգին։ Այն նաեւ պարունակում է մագնեզիում եւ կալիում, եւ դրանք երկու շատ օգտակար հանքանյութեր են սրտանոթային համակարգի համար։

Վարսակը նաեւ լավ է ազդում մաշկի վրա, ուստի շիլան խորհուրդ է տրվում մաշկային տարբեր հիվանդությունների դեպքում։ Դա պայմանավորված է նրանով, որ այն պարունակում է հատուկ միկրոտարրեր, ինչպիսիք են, մասնավորապես, ցինկը, երկաթը, մանգանը եւ մագնեզիումը:

Եզրափակելով, հարկ է նշել, որ միշտ պետք է ընտրել ամբողջահատիկ վարսակը: Հենց նա է բարենպաստ ազդում օրգանիզմի վրա: Արագ պատրաստվող շիլաները գործնականում ոչ մի օգուտ չունեն, այլ պարզապես հագեցնում են կալորիաներով։ Նաեւ չպետք է մոռանալ չափի եւ անհատական առանձնահատկությունների մասին, քանի որ նույնիսկ ամենաօգտակար մթերքը, որոշակի պայմաններում, կարող է վնաս պատճառել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 

 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ