• Latest news

Ո՞ր սննդային հավելումն է ազատում աղիների բորբոքային հիվանդությունից

19 օգոստոսի, 2022  13:38

Քլորոֆիլինի սննդային հավելումը թեթեւացնում է աղիների բորբոքային հիվանդությունը, ներառյալ Կրոնի հիվանդությունը եւ խոցային կոլիտը, հայտնում են Չինաստանի Սիչուանի համալսարանի դիաբետի եւ նյութափոխանակության կենտրոնի եւ Լոս Անջելեսի Cedars Sinai բժշկական կենտրոնի հետազոտողները: Բացի այդ, քլորոֆիլինը զգալիորեն նվազեցնում է աղիների բորբոքային հիվանդության հետ կապված մահացությունը, քաշի կորուստը, փորլուծությունը եւ կղանքի մեջ  արյունը, աղիքային էպիթելի վնասը եւ բորբոքային բջիջների ինֆիլտրացիան: Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Physiology-Gastrointestinal and Liver Physiology ամսագրում։ 

Աղիների բորբոքային հիվանդության բուժման ներկայիս մեթոդները ներառում են իմունային համակարգը ճնշող դեղամիջոցներ (իմունոպրեսանտներ) եւ վիրահատություն: Այնուամենայնիվ, իմունոպրեսանտների երկարատեւ օգտագործումը կարող է հանգեցնել լուրջ կողմնակի ազդեցությունների, այդ թվում՝ վարակների եւ նույնիսկ օրգանների անբավարարության: 

Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ քլորոֆիլինի  ընդունումը նվազեցնում է կոլիտը եւ մկների աղիքային էպիթելիումի խանգարումները: Բացի այդ, կանաչ բանջարեղենի եւ քլորոֆիլինի օգտագործումը կարող է օգտակար լինել աղիքների վերականգնման համար՝ մասամբ բորբոքման եւ աուտոլիզոսոմային հոսքի նվազման պատճառով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել