• Latest news

Որո՞նք են ամենավնասակար ընկույզները

19 օգոստոսի, 2022  15:24

Ցանկացած բոված ընկույզ շատ վնասակար է, «Մոսկվային-24»-ին ասել է սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մարգարիտա Կորոլյովան։

Նրա խոսքով՝ հատկապես վտանգավոր են ձեթի մեջ տապակած ընկույզները։

«Բաղադրության մեջ պարունակվող օքսիդացման գործոնները կօժանդակեն պրոբորբոքային եւ բորբոքային գործընթացներն օրգանիզմում»,- նշել է սննդաբանը։

Ավելի լավ է միայն չորացրած ընկույզ օգտագործել, կարծում է փորձագետը։ Ընդ որում, առավելագույն օգուտ ստանալու համար դրանք պետք է «վերակենդանացնել»՝ առնվազն չորս ժամ թրջել սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ։

«Թրջելու շնորհիվ մենք կարող ենք նաեւ կենդանի ֆերմենտներ ստանալ, որոնց օգնությամբ ընկույզի ճարպային եւ սպիտակուցային մասերը շատ լավ կյուրացվեն օրգանիզմի կողմից. այն կխնայի իր սեփական ռեսուրսներն այդ օգտակար բաղադրիչների կլանման համար»,- եզրափակել է Կորոլյովան։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է