• Latest news

Գիտնականները հայտարարել են վիժման գենետիկական ռիսկը որոշող նոր էքսպրես թեստի մասին 

19 օգոստոսի, 2022  17:40

Նոր մեկօրյա թեստը կարող է օգնել հղիներին իմանալ՝ արդյո՞ք իրենց զարգացող պտուղը գենետիկ խնդիրներ ունի, որոնք մեծացնում են վիժման վտանգը:

Short-read Transpore Rapid Karyotyping (STORK) թեստը կարող է հայտնաբերել լրացուցիչ կամ բացակայող քրոմոսոմները՝ օգտագործելով  նախածննդյան ստանդարտ թեստերից հավաքված նմուշները, ինչպիսիք են ամնիոցենտեզը եւ քորիոնիկ վորսինի նմուշառումը, ցույց է տվել նոտ հետազոտությունը։

Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են New England Journal of Medicine ամսագրում։

Թեստը կարող է օգտագործվել նաեւ արտամարմնային բեղմնավորման սաղմերի գնահատման համար նախքան դրանց իմպլանտացումը։

Կոլումբիայի համալսարանի Իրվինգ բժշկական կենտրոնում Բրին Լեւիի եւ դոկտոր Զեւ Ուիլյամսի ղեկավարած խումբը STORK-ը համեմատել է գենետիկական փորձարկման ստանդարտ մեթոդների հետ: նրանք փորձարկել են 218 նմուշ եւ պարզել են, որ STORK-ի ճշգրտությունը 98-ից 100 տոկոս է։ 60 նմուշներից բաղկացած մեկ այլ հավաքածուում STORK-ը 100 տոկոսով համապատասխանում է ստանդարտ կլինիկական թեստավորմանը:

Հետազոտողները հայտատարարել են, որ STORK-ն ավելի արագ է, քան այժմ օգտագործվող թեստերը, որոնք արդյունքներ են տալիս ժամերի, այլ ոչ թե օրերի ընթացքում: Թեստը կարող է կատարվել կլինիկայում կամ հիվանդանոցում, այլ ոչ թե լաբորատորիայում։

Հետազոտողները նշել են STORK-ի պոտենցիալ օգտակարությունը՝ վիժման գենետիկ պատճառների բացահայտման համար: Այս պահին գենետիկական թեստավորումը խորհուրդ է տրվում միայն այն դեպքում, եթե մարդը բազմաթիվ վիժումներ է ունեցել, սակայն STORK-ի նման պարզ եւ արդյունավետ թեստ կարելի է առաջարկել մեկ վիժումից հետո:

Հետազոտողների կարծիքով՝ STORK-ը կարող է նաեւ պարզեցնել ԷԿՈ գործընթացը՝ թույլ տալով, որպեսզի սաղմերը սառեցվելուց առաջ արագ կենսունակության ստուգում անցնեն։
 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է