• Latest news

Ի՞նչ ուտել, որպեսզի երկար թռիչքը հնարավորինս հարմարավետ անցնի

23 օգոստոսի, 2022  22:27

Ինքնաթիռով ուղեւորություններն առանձնահատուկ ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի վրա։ Ճիշտ սնունդը կարող է օգնել ձեզ դիմանալ երկար ճանապարհորդությանը: Սննդաբան Ելենա Սոլոմատինան «Երեկոյան Մոսկվա»-ին պատմել է, թե ինչպես ճիշտ սնունդը ընտրել, որպեսզի ճանապարհորդությունը հնարավորինս հարմարավետ անցնի։

Նրա խոսքով՝ թռիչքի ժամանակ չի կարելի յուղոտ սնունդ, բարդ սոուսներով աղցաններ ուտել յ եւ գազավորված ըմպելիքներ խմել։ Օդանավում օրգանիզմը մեծ սթրես է ապրում, իսկ բարդ սնունդն ավելի է սրում իրավիճակը։

Սննդաբանը նշել է, որ մարդիկ, ովքեր արյան մակարդման են հակված, թռիչքի ժամանակ բացարձակապես չպետք է յուղոտ սնունդ ընդունեն։ Ավելի լավ է սահմանափակվեք հագեցնող սպիտակուցներով։

Փորձագետն ընդգծել է, որ օդանավի վրա ալկոհոլի բացասական ազդեցությունը սրվում է։ Լոլիկի հյութը, ջուրը եւ բուսական թեյը հիանալի կերպով կհագեցնեն ձեր ծարավը եւ օգտակար կլինեն։

«Անպայման պետք է շատ խմել: Նախապատվությունը տվեք ջրին, լոլիկի հյութին եւ մասուրի հյութին։ Շատ մարդիկ վախենում են թռնել եւ ալկոհոլ են խմում: Դա խստիվ արգելված է։ Ավելի լավ է հանգստացնող թեյ խմել։ Սուրճը հիանալի կերպով տոնուս է հաղորդում, բայց կոֆեինը մեծացնում է արյան խտացման վտանգը»,- ասել է Սոլոմատինան:

Սննդաբանը վստահ է, որ թռիչքից առաջ կարելի է թեթեւ ու հագեցնող սննունդ ընդունել՝ թռիչքի ընթացքում չափից շատ չուտելու համար։

Մասնագետը կոչ է արել զգուշություն ցուցաբերել ֆերմենտացված կաթնամթերքի եւ կաթի օգտագործման հարցում։ Այդ մթերքները կարող են անհանգստություն առաջացնել, երբ մարդը երկար ժամանակ նստած վիճակում է։ Մրգերը եւս կարող են բացասաբար ազդել աղիքների աշխատանքի վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է