• Latest news

Երեք կանոններ, որոնք թույլ կտան ձեր կենսաբանական տարիքից ավելի երիտասարդ երեւալ

25 օգոստոսի, 2022  09:41

Ռուս էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան ասել է, որ կան երեք պարզ եւ շատ կոնկրետ կանոններ, որոնք թույլ են տալիս մարդկանց իրենց կենսաբանական տարիքից ավելի երիտասարդ երեւալ։ Դրանք նաեւ մեծացնում են կյանքի առողջ տեւողությունը եւ թույլ են տալիս մի քիչ հետաձգել տարիքային թուլությունը, գրում է «МедикФорум»։

Բժիշկ Պավլովան անընդհատ գործ ունի մարդկանց հետ, որոնք իրենց կենսաբանական տարիքից եւ իրենց հասակակիցներից շատ ավելի երիտասարդ են երեւում:

Նրա խոսքով, նրանք բոլորն էլ հետեւում են երեք բավականին պարզ կանոնների։ Նախ, անհրաժեշտ է աքաթող չանել գոյություն ունեցող հիվանդություններն ու պաթոլոգիաները, այլ ժամանակին բուժել դրանք, որպեսզի օրգանիզմը չքայքայվի։

Երբ մենք անտեսում ենք որեւէ հիվանդություն, այն սկսում է, ինչպես ասում են, քամել մեր հյութերը, թուլացնել իմունիտետը, կրճատել տելոմերների երկարությունը, իսկ մեր իրական տարիքի եւ կյանքի մնացած տեւողության մասին հենց այս ցուցանիշն է խոսում: Ժամանակին բուժումը թույլ է տալիս կանխել օրգանիզմի գերհոգնածությունը:

Չափազանց կարեւոր է նաեւ ճիշտ սնվելը։ Թեեւ դա մի փոքր ակնհայտ է հնչում, բայց առանց ճիշտ սնվելու ոչ մի առողջության ու երիտասարդ տեսքի մասին խոսք լինել չի կարող։ Երրորդ եւ անվերապահ կանոնը ֆիզիկական ակտիվության համարժեք մակարդակն է։ Առանց մարզումների, մեր մարմինն արագ է սկսում թուլանալ եւ ծերանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է