• Latest news

Ինչպե՞ս ազատվել մաշկի տարիքային բծերից

25 օգոստոսի, 2022  11:37

Բժիշկ Ալեքսանդր Սամարինը SOLENKA.INFO տեղեկատվական-լրատվական թերթին տված հարցազրույցում տեղեկացրել է, թե ինչպես կարելի է ազատվել մաշկի վրա տարիքային բծերից, որոնց հիմնական պատճառը օրգանիզմում վիտամին C-ի պակասն է։

Սամարինը բացատրել է, որ հենց վիտամին C-ն է պաշտպանում մեր մաշկը արեւից։ Բանն այն է, որ էպիդերմիսը, այսինքն՝ մաշկի պաշտպանիչ շերտը, գրեթե ամբողջությամբ կազմված է կոլագենից, որի առաջացմանը մասնակցում է վիտամին C-ն։Եթե ուշադիր ուսումնասիրեք տարիքային բծերի համար նախատեսված քսուքների բաղադրությունը, կնկատեք, որ դրանք հիմնված են վիտամին C-ի վրա։ Բայց որպեսզի տարիքային պիգմենտացիայի դեմ պայքարն արդյունավետ լինի, մասնագետը խորհուրդ է տալիս գործել ինչպես դրսից, այնպես էլ ներսից, այսինքն՝ ավելի շատ ուտել վիտամին C պարունակող սնունդ։

Բժիշկը նշել է, որ տարիքի հետ մարդկանց մոտ առաջանում է վիտամին C-ի պակաս, դա տեղի է ունենում երկու պատճառով.

  1. Սննդակարգում վիտամին C-ի անբավարար քանակություն։ Ընդ որում՝ խոսքը ոչ թե սննդային հավելումների, այլ բնական աղբյուրների մասին է։ Այսպես, մեծ քանակությամբ վիտամին C կա կաղամբի, բուլղարական պղպեղի, չիլի պղպեղի, մաղադանոսի եւ տերեւավոր կանաչու մեջ:
  2. Ինսուլին ռեզիստենցություն։ Ինսուլին ռեզիսենտցության դեպքում օրգանիզմում ածխաջրերի ավելցուկ է առաջանում, եւ դա հանգեցնում է նրան, որ մեր բջիջները անընկալունակ են դառնում ինսուլինի նկատմամբ: Արդյունքում մարդու մոտ չափազանց շատ ինսուլին է արտադրվում, որը սպառում է վիտամին C-ն եւ թույլ չի տալիս, որ այն ճիշտ քանակությամբ յուրացվի։

Եվ այսպես, տարիքային բծերը մաշկից ամբողջությամբ հեռացնելու համար պետք է հետեւել երեք խորհուրդների՝

  • ազատվել ինսուլին ռեզիստենցությունից,
  • սննդակարգում ավելացնել C վիտամինի քանակը,
  • օգտագործել պիգմենտացիայի համար հատուկ քսուքներ եւ շիճուկներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է