• Latest news

Ի՞նչ օգուտ է տալիս մանանեխը 65-ից բարձր տարիքի մարդկանց

26 օգոստոսի, 2022  11:42

Էնդոկրինոլոգ, սննդաբան Եկատերինա Իվաննիկովան տարեց մարդկանց խորհուրդ է տվել պարբերաբար մի քիչ մանանեխ ավելացնել իրենց սննդի մեջ, գրում է «Доктор Питер»-ը։

Մասնագետի խոսքով՝ այս համեմունքն օգնում է բարելավել ախորժակը, որը հաճախ նվազում է տարեցների մոտ։ Տարեցների մոտ ախորժակի կորուստը կարող է կապված լինել որոշ դեղամիջոցների, դեպրեսիայի, տրամադրության վատթարացման, կյանքի նկատմամբ հետաքրքրության կորստի, սննդի հոտերի եւ համերի նկատմամբ զգայունության անկման հետ: Այսպես, 65 տարեկանից բարձր մարդկանց մեկ քառորդը կորցնում է չորս համերից՝ քաղցր, դառը, աղի, թթու, մեկը զգալու ունակությունը:

Մինչդեռ ախորժակի նվազումը համարվում է մեծ տարիքում վտանգավոր եւ հաճախակի պաթոլոգիայի՝ թերսնման համախտանիշի պատճառներից մեկը։

«Թերսնումը կամ թերսնման համախտանիշը վտանգավոր պաթոլոգիա է, որն ազդում է 65 տարեկանից բարձր մարդկանց վրա: Դա հանգեցնում է մարմնի մկանային զանգվածի նվազմանը եւ ոսկրային հյուսվածքի ոչնչացմանը, հանգեցնում է ճանաչողական խանգարումների, վատթարանում է մարդու կյանքի որակը, նվազեցնում է ֆիզիկական ակտիվության մակարդակը եւ դանդաղեցնում հիվանդություններից հետո վերականգնման տեմպերը»,- բացատրել է Եկատերինա Իվաննիկովան:

Իսկ մանանեխը, եթե պարբերաբար ավելացվի սննդի մեջ, կօգնի ախորժակի բարձրացմանն ու կկանխի հնարավոր խնդիրները։ Ինչպես մյուս սուր եւ ախորժելի համեմունքները, այն գրգռում է բերանի խոռոչի եւ ստամոքսի լորձաթաղանթը, խթանելով աղի արտազատումը եւ ստամոքսահյութի արտազատումը, ինչի արդյունքում ախորժակը եւ մարսողությունը բարելավվում են:

Բժիշկը նշել է մանանեխի եւս 4 օգտակար հատկություն.

  1. Ունի հակաբորբոքային ազդեցություն,
  2. Ունի հակաօքսիդանտային ազդեցություն,
  3. Ամրապնդում է իմունիտետը,
  4. Դանդաղեցնում է լեղապարկում քարերի առաջացումը։

Մասնագետը զգուշացնում է, որ այս, ինչպես նաեւ մյուս կծու համեմունքները, պետք է չափավոր օգտագործել։ Եվ ոչ միայն տարեց ժամանակ:

Սակայն կան որոշ հակացուցումներ. Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ, ալերգիաներ, ավելորդ քաշ ունեցողներին ավելի լավ է հրաժարվել կծու եւ ախորժելի ուտելիքներից։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել