• Latest news

Ինչպե՞ս արդյունավետորեն հաղթահարել սթրեսը:

29 օգոստոսի, 2022  17:42

Սթրեսը կործանարար ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա։ Ցանկացած նյարդային լարվածություն լուրջ հարված է առողջությանը։

Սննդաբան Եկատերինա Նովիկովան պատմել է, թե ինչպես կարելի է արդյունավետորեն հաղթահարել սթրեսն առօրյա կյանքում, հայտնում է «ՄեդիկՖորում»-ը։

«Մեր երկրի բնակչության 70 տոկոսը գտնվում է սթրեսային վիճակում, այն դեպքում, երբ սթրեսը հիվանդությունների 80 տոկոսի պատճառն է»,- ասում է փորձագետը։

Սթրեսի ազդեցությունը մեր առողջության վրա աղետալի ազդեցություն է ունենում, հատկապես, եթե սթրեսը քրոնիկ է: Դա անխուսափելիորեն սրտի հիվանդության, անոթային պաթոլոգիաների, օրգանիզմի պաշտպանունակության նվազման կհանգեցնի:

Սթրեսը բացասաբար է անդրադառնում օրգանիզմում նյութափոխանակության գործընթացների վրա, աղեստամոքսային տրակտի պաթոլոգիաներ է հրահրում, հոգեկան խանգարումների, ուռուցքաբանական հիվանդությունների պատճառ է հանդիսանում։ Եւ իհարկե, ցանկացած սթրես հարված է մեր նյարդային համակարգին, որն ազդում է բոլոր օրգանների վրա։

Օրգանիզմի համար սթրեսը նվազագույնի հասցնելու համար լիարժեք առողջ քուն ապահովեք՝ առնվազն 7 ժամ: Քնի քրոնիկ պակասն օրգանիզմում բազմաթիվ անհաջողությունների պատճառ է հանդիսանում։ Նյութափոխանակությունը դանդաղում է։ Քնի ժամանակ օրգանիզմը վերականգնվում է։ Չկա քուն՝ չկա վերականգնում:

Ավելի խորը հանգստանալու եւ անքնության դեմ պայքարելու համար կարող եք մագնեզիումի աղով հատուկ վաննաներ օգտագործել։ Կարելիէ  աղ գնել եւ ինքնուրույն այդպիսի լոգանք կազմակերպել տանը։

Մագնեզիումի աղը ոչ միայն կթուլացնի մկանների լարվածությունը, այլեւ բարենպաստ ազդեցություն կունենա մաշկի վիճակի վրա՝ այն հարթ եւ առաձգական դարձնելով։

Նարդոսի յուղը հիանալի կերպով թոթափում է լարվածությունը, այն կարելի է քնելուց առաջ ավելացնել լոգարանի մեջ կամ արոմալամպի մեջ, խորհուրդ է տվել մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել