• Latest news

Ո՞ւմ համար է օգտակար արյունոտ միս ուտելը

29 օգոստոսի, 2022  19:21

Արյունոտ միս կարող են օգտագործել ցածր հեմոգլոբին եւ երկաթի անբավարարություն ունեցող մարդիկ, URA.RU-ին ասել է սննդաբան, էնդոկրինոլոգ Եվգենի Արզամասցեւը։

«Արյունոտ մսի մեջ ոչ մի վատ բան չկա։ Գլխավորն այն է, որ տավարի միս լինի։ Այլ կենդանու միսն այդ կերպ օգտագործել չի կարելի։ Կարեւոր է, որպեսզի մթերքը բոլոր հսկիչ մարմինների ստուգումն անցած լինի, եւ լինի որակյալ ու առանց մակաբույծների։ Ավելին, արյունոտ միսը թույլ է տալիս ավելի լավ ազդել հեմոգլոբինի եւ երկաթի մակարդակի վրա։ Այդ տարրերը մսի այդ տեսակի մեջ ավելի լավ են պահպանվում։ Կերակուրը ցուցված է անեմիա ունեցող մարդկանց»,- նշել է սննդաբանը։

Մասնագետը միաժամանակ զգուշացրել է մեծ քանակությամբ յուղոտ միս օգտագործելու վնասների մասին։ «Այն կարող է հանգեցնել դետոքսիկացիայի։ Մեծ քանակությամբ յուղոտ միս օգտագործող մարդը ստանում է տոքսինների մեծ չափաբաժին։ Օրգանիզմն աշխատում է սովորականից ինտենսիվ ռեժիմով՝ փորձելով դուրս բերել դրանք։ Եթե մարդը ենթարկվել է էլի ինչ-որ տոքսիկ ազդեցության, օրինակ՝ աշխատում է վնասակար արտադրությունում, դա վերջնարդյունքում, տարիքի հետ կարող է հանգեցնել օնկոլոգիական հիվանդության»,- նշել է էնդոկրինոլոգը։ Տապակած միսը նույնպես ավելորդ ծանրաբեռնվածություն է աղեստամոքսային տրակտի վրա։ Գաստրիտի եւ աղիների բորբոքային հիվանդությունների դեպքում տապակած միս ուտել խորհուրդ չի տրվում, ավելացրել է փորձագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել