• Latest news

Ի՞նչ դեր է խաղում լրացուցիչ ռադիոթերապիան կաթնագեղձի քաղցկեղի բուժման ժամանակ

29 օգոստոսի, 2022  21:49

Կանանց կաթնագեղձի քաղցկեղի վաղ փուլում լրացուցիչ ճառագայթային բուժումը կարող է նվազեցնել հիվանդության վերադարձի հավանականությունը։ Այս մասին է վկայել նոր հետազոտությունը, գրել է Daily Mail-ը։

Քաղցկեղի վաղ փուլում, երբ կաթնագեղձում հիվանդ բջիջներ են առաջանում, կանայք այդ բջիջները հեռացնելու համար սովորաբար ենթարկվում են վիրաբուժական միջամտության։

Ոմանց (որոնց բջիջներն արագ են բազմանում եւ կարող են տարածվել) առաջարկվում է երեք շաբաթվա ռադիոթերապիայի կուրս՝ հիվանդության մնացորդները բուժելու համար։

Բայց հարցով զբաղվող միջազգային փորձագետների խումբը հայտնաբերել է, որ բուժման վերջում լրացուցիչ հինգ չափաբաժիններն ապահովում են, որպեսզի քաղցկեղն ավելի երկար ժամանակ չվերադառնա։

Հետազոտության ընթացքում, որին մասնակցել է 1 608 կին ամբողջ աշխարհում 136 հիվանդանոցներից, ռադիոթերապիայի լրացուցիչ չափաբաժին ստացած կանանց մոտ երեք տոկոսի դեպքում է հիվանդությունը վերադարձել հինգ տարի անց։ Այն յոթ տոկոսի համեմատ, ովքեր ստանդարտ բուժում են ստացել։

Լրացուցիչ ռադիոթերապիան, որն ուղղված է անմիջականորեն քաղցկեղի բջիջների դեմ, սովորաբար անցկացվում է ավելի խորացած ուռուցքներ ունեցող կանանց համար, քանի որ, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, այն կանխում է ռեցիդիվները։

Բայց նոր հետազոտությունն առաջինն է, երբ նման միջամտություն առաջարկվում է կանանց այդքան վաղ փուլում։

Breast Cancer Now բարեգործական կազմակերպությունը Էդինբուրգի համալսարանի հետազոտողներին 79 000 ֆունտ ստեռլինգ դրամաշնորհ է հատկացրել, որպեսզի նրանք կարողանան շարունակել փորձարկման բրիտանացի մասնակիցների դիտարկումները։

Պրոֆեսոր, Էդինբուրգի օնկոլոգիական կենտրոնի կլինիկական օնկոլոգիայի խորհրդական Յան Քունկլերը ստացված արդյունքները բավական հուսադրող է անվանել։ «Մենք պետք է հասկանանք լրացուցիչ ռադիոթերապիայի երկարատեւ ազդեցությունը, որպեսզի հետագայում պացիենտները եւ բժիշկները կարողանան հիմնավորված որոշում կայացնել այն մասին, թե արդյոք այն հարմար է մեզ,- ասել է նա։- Չնայած լրացուցիչ ռադիոթերապիա ստացած կանայք ավելի երկար են առողջ մնացել՝ նրանք նաեւ տեղեկացրել են կողմնակի ազդեցությունների մասին, ներառյալ ցավը կրծքավանդակում եւ մաշկի չորանալը»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է