• Latest news

Սառեցված սաղմի օգտագործմամբ բեղմնավորումից ծնված երեխաները կարող են ենթակա լինել քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի. հետազոտություն

4 սեպտեմբերի, 2022  15:29

Սառեցված սաղմի օգտագործմամբ արտամարմնային բեղմնավորումից ծնված երեխաները կարող են ենթակա լինել քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի, այսպիսի եզրակացության են եկել շվեդ հետազոտողները։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS Medicine ամսագրում։

Այս բեղմնավորման իրականացման համար լաբորատորիայում ձվաբջջից եւ սերմնահեղուկից ստեղծվում է սաղմը, այն սառեցվում է, իսկ հետո ապասառեցվում պատվաստումից առաջ։

Նոր հետազոտության համար հետազոտողներն ուսումնասիրել են ավելի քան 7,9 մլն երեխաների տվյալները Դանիայում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում եւ Շվեդիայում։ Նրանցից մոտ 172 000-ը ծնվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների (ՎՕՏ) կիրառման արդյունքում, ներառյալ 22 630 երեխա, որոնք ծնվել են սառեցված-ապասառեցված պտղի փոխադրումից հետո։

Հետազոտությունում քաղցկեղի ամենատարածված ձեւեր են նշվել լեյկեմիան եւ կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքները, նշել են հետազոտության հեղինակները։

Հետազոտողների խոսքով՝ ստացված արդյունքներին պետք է զգուշորեն վերաբերվել, քանի որ այն երեխաների թիվը, որոնք քաղցկեղով են հիվանդացել, մեծ չի եղել՝ ընդամենը 48 դեպք։ Անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություններ իրականացնել, որպեսզի հաստատվի հնարավոր կապը քաղցկեղի եւ սառեցված/ապասառեցված սաղմերի պատվաստման միջեւ, ինչպես նաեւ պարզվեն այն կենսաբանական մեխանիզմները, որոնք ընկած են այդ ռիսկի հիմքում։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է