• Latest news

Ինչպե՞ս ճիշտ ընդունել դեղերը հիպերտոնիան բուժելու համար

5 սեպտեմբերի, 2022  11:42

Դանդիի համալսարանի բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ճնշումն իջեցնող կամ հիպերտոնիան բուժող դեղերի ընդունման ժամանակը չի ազդում դրանց արդյունավետության վրա։

Բժիշկ-սրտաբան Օլգա Սավոնինայի խոսքով՝  դեղերի ազդեցությունը տեւում է 24 ժամից պակաս, եւ շատ մարդկանց անհրաժեշտ է դրանք ընդունել օրը մի քանի անգամ, չնայած որոշ անբարեխիղճ արտադրողներ խոստանում են երկարացնել դրանց ազդեցության ժամանակը, գրել է RuNews 24-ը։

Բժիշկը հիշեցրել է, որ «հիպերտոնիա» ախտորոշումը դնում են սիստոլիկ ճնշման դեպքում, երկու տարբեր օր առնվազն 140 միլիմետր սնդիկի սյան եւ/կամ դիաստոլիկ ճնշման դեպքում, եթե երկու օրն էլ ճնշումը բարձր է եղել 90 միլիմետր սնդիկի սյունից։

Հիպերտոնիան  դատավճիռ չէ, բայց եւ այնպես դրա հանդեպ պետք է ուշադիր լինել, քանի որ չբուժվելու դեպքում այն մեծացնում է կաթվածների առաջացման վտանգը։

Բարեբախտաբար, ժամանակակից դեղերը հնարավորություն ունեն արդյունավետորեն նվազեցնելու ճնշումը՝ կանխելով հետեւանքները։

Կան ճնշումն իջեցնող դեղերի տարբեր խմբեր։ Դրանք, առաջին հերթին, անգիոթենզինի վերածող ֆերմենտների ինհիբիտորներն են եւ կալցիումի «հակառակորդները»։ Դրանց անարդյունավետության դեպքում կարելի է օգտագործել միզամուղ դեղեր, բայց միաժամանակ յուրաքանչյուր դեպքում դեղն ընտրվում է անհատապես, ուստի չարժե ինքնուրույն բուժվել, նախազգուշացրել է Սավոնինան։

Բժիշկը հիշեցրել է, որ աղի չափից շատ օգտագործումից բացի հիպերտոնիայի առաջացմանը կարող են նպաստել նաեւ ճարպակալումը, ծխելը եւ անբավարար ֆիզիկական ակտիվությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել