• Latest news

Պարզվում է՝ Արգենտինայում անհայտ ծագմամբ թոքաբորբը լեգեոներների հիվանդությունն է եղել. մահացածների թիվը հասել է 5-ի

5 սեպտեմբերի, 2022  12:36

Լեգեոներների հիվանդությունը (փիտսբուրգյան թոքաբորբ, պոնտոսյան տենդ, լեգիոնելա-վարակ) արդեն հինգ մարդու (պացիենտներ եւ կլինիկայի անձնակազմի անդամներ) մահվան պատճառ է դարձել Արգենտինայի հյուսիսում, տեղեկացրել է Medical Express-ը՝ հղում կատարելով առողջապահության նահանգային մարմինների ներկայացուցիչներին։

Տուկուման նահանգի առողջապահության նախարարությունը շաբաթ օրը տեղեկացրել էր չորս մահվան դեպքի մասին Սան Միգել դե Տուկումանի կլինիկայում եւ նշել էր, որ ընդհանուր առմամբ 11 մարդ վարակված է հազվադեպ, բայց ծանր թոքային հիվանդությամբ։

Վերջին մահացած պացիենտը 64-ամյա մի տղամարդ էր, որն ուղեկցող հիվանդություններ է ունեցել, տեղեկացրել են պաշտոնատար անձինք։

Տուկուման նահանգի առողջապահության նախարար Լուիս Մեդինա Քրուզի խոսքով՝ վեց վարակվածներից երեք հիվանդանոցում են, մյուսների առողջական վիճակին հետեւում են տանը։

Տեղի իշխանությունները հայտարարել են, որ ստուգում են կլինիկայի ջրամատակարարման եւ օդորակման համակարգերը։

Արգենտինական լաբորատորիան հիվանդությունը համարել է լեգեոներների հիվանդություն՝ բացառելով COVID-19-ը, գրիպը եւ հանտավիրուսները։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ առողջապահության տեղի մարմինները տեղեկացրել էին անհայտ ծագում ունեցող թոքաբորբի բռնկման մասին, որից մահացել էր երեք մարդ։

Լեգեոներների հիվանդությունը, որն առաջին անգամ ի հայտ է եկել 1976թ. ԱՄՆ-ում, Ամերիկյան լեգեոնի վետերանների համագումարի ժամանակ, կապված էր կեղտոտված ջրի եւ օդափոխման համակարգերի հետ։ Ախտանշաններն են բարձր ջերմությունը, մարմնի կոտրատվելը եւ դժվարացած շնչառությունը։

Լեգեոներների հիվանդությունը հարուցում են Legionella տեսակին պատկանող միկրոօրգանիզմները, որպես կանոն՝ Legionella pneumophila մանրէն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է