• Latest news

Օրական քանի՞ անգամ պետք է ուտեն տարեց մարդիկ

5 սեպտեմբերի, 2022  14:39

Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային մասնագետ, սննդաբան Վիկտոր Տուտելյանը Москва 24-ի հետ զրույցում տարեց մարդկանց խորհուրդ է տվել օրական ուտել երեքից հինգ անգամ՝ ոչ մեծ չափաբաժիններով։

Նրա խոսքով՝ այս կանոնին հետեւելը կօգնի խուսափել չափից քիչ կամ շատ ուտելուց, ինչը կարող է վնասակար լինել տարեցների համար։

«Օրական երեք անգամից ոչ պակաս եւ հինգ անգամից ոչ ավելի։ Այստեղ գլխավորը  մեծ ծավալով չծանրաբեռնվելն է, ավելի լավ է մաս-մաս եւ քիչ-քիչ։ Դա կնպաստի, մի կողմից, այն բանին, որ քաղցի զգացողություն չլինի, մյուս կողմից էլ՝ որպեսզի չափից շատ չուտեն»,- նշել է Տուտելյանը։

Սննդաբաժնում անպայման պետք է լինի լիարժեք սպիտակուց, որն օրգանիզմը հեշտությամբ է մարսում՝ ձուկ, կաթնաշոռ, երբեմն միս։ Բացի այդ, չպետք է մոռանալ բանջարեղենների եւ մրգերի մասին, ասել է փորձագետը։

Մասնագետը խորհուրդ է տվել չհրաժարվել քաղցրեղենից. եթե չափավոր ուտեք, վնաս չի լինի։

«Կարելի է ամեն ինչ, բայց կախված քանակությունից։ Եթե մի կոնֆետ ես կերել՝ մի բան է, եւ բոլորովին այլ բան է, երբ մեկուկեսն ես կերել։ Պետք է ուտել շատ քիչ, որովհետեւ այլ կերպ ծանրաբեռնվածություն կլինի արդեն հյուծված ինսուլյար ապարատի վրա։ Եթե մարդը շաքարային դիաբետ չունի էլ, միեւնույն է, դա մեծ ծանրաբեռնվածություն է։ Ուստի, ավելի լավ է, ըստ էության, չհրաժարվել ոչ մի բանից, բայց ուտել քիչ»,- ասել է փորձագետը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել