• Latest news

Ինչպե՞ս է սուրճի օգտագործումն ազդում շաքարախտի զարգացման ռիսկի վրա

6 սեպտեմբերի, 2022  10:30

Շաքարային դիաբետի բուժումը չկա, սակայն կան դեղամիջոցներով այն բուժելու եղանակներ: Կենսակերպը, այդ թվում՝ այն, ինչ մենք ուտում եւ խմում ենք, եւս մեծ դեր է խաղում դրա կանխարգելման եւ բուժման գործում։

Թեեւ շաքարի եւ ճարպի օգտագործման նվազեցումը կարեւոր գործոն է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման եւ դրա հետ ապրելու ռիսկի նվազեցման համար, հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ պոպուլյար տաք ըմպելիքներ եւս կարող են օգտակար լինել:

Դանիայի Օրհուսի համալսարանի կլինիկական բժշկության ամբիոնի պրոֆեսոր Կյելդ Հերմանսենը եւ Սուրճի գիտական ​​տեղեկատվության ինստիտուտի փորձագետը Express-ի հետ զրույցում պատմել է շաքարախտի վրա սուրճի օգտագործման ազդեցության մասին:

«Ավելի քան մեկ միլիոն մասնակիցների տվյալները, ում հետեւվել են 24 տարվա ընթացքում, ցույց են տվել, որ 2-րդ տիպի շաքարախտի զարգացման հարաբերական ռիսկը 29 տոկոսով ցածր է եղել սուրճի ամենահաճախ ընդունման դեպքում: 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման վտանգն օրական յուրաքանչյուր հավելյալ սուրճի դիմաց կրճատվել է 6 տոկոսով»,- ասել է պրոֆեսորը։

Նա նաեւ կիսվել է որոշ գիտական տվյալներով սուրճի օգտագործման եւ շաքարախտի միջեւ կապի մասին։
Մասնագետի խոսքով՝ այդ կապի հնարավոր մեխանիզմների թվում են ջերմածին, հակաօքսիդանտ եւ հակաբորբոքային ազդեցությունները։ Սակայն նա նշել է, որ, հետազոտության արդյունքների համաձայն, կոֆեինն այս գործընթացում կարեւոր դեր չի խաղում։

«Հետաքրքիր է, որ սուրճի մեջ հայտնաբերված կենսաակտիվ կաֆեստոլը մեծացնում է գլյուկոզայի յուրացումը մարդու մկանային բջիջներում եւ բարելավում բետա բջիջների գործառույթը»,- պարզաբանել է պրոֆեսոր Հերմանսենը:

Մասնագետի խոսքով՝ այդ կապի հնարավոր մեխանիզմների թվում են ջերմածին, հակաօքսիդանտ եւ հակաբորբոքային ազդեցությունները։ Սակայն նա նշել է, որ, հետազոտության արդյունքների համաձայն, կոֆեինն այս գործընթացում կարեւոր դեր չի խաղում։

«Հետաքրքիր է, որ սուրճի մեջ հայտնաբերված կենսաակտիվ կաֆեստոլը մեծացնում է գլյուկոզի կլանումը մարդու մկանային բջիջներում եւ բարելավում է բետա բջիջների գործառույթը»,- բացատրել է պրոֆեսոր Հերմանսենը:

«Սուրճի գործողության մյուս հիմնական վայրը լյարդն է, ինչը նվազեցնում է լյարդի ճարպային հիվանդության ռիսկը: Մկանների, լյարդի եւ բետա-բջիջների պատշաճ գործառույթի երկարատեւ պահպանումը կարող է բացատրել սովորական սուրճ խմելու կապը 2-րդ տիպի շաքարախտի ցածր ռիսկի հետ»,- ասել է մասնագետը։

Պրոֆեսոր Հերմանսենը խորհուրդ է տվել օրական երեքից հինգ բաժակ սուրճ խմել՝ «հակադիաբետիկ ազդեցության համար»:

Ընդ որում, նա խորհուրդ է տվել հղիության ընթացքում օրական 200 մգ-ից ոչ ավելի կոֆեին օգտագործել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է