• Latest news

ԱՄՆ-ում հայտնաբերել են կրծքի իմպլանտների նոր հնարավոր վտանգներ

11 սեպտեմբերի, 2022  13:24

ԱՄՆ Սննդամթերքների եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկման վարչությունը (FDA) նախազգուշացրել է, որ կրծքի իմպլանտները կարող են մաշկի քաղցկեղ, ինչպես նաեւ իմունային համակարգի քաղցկեղի այլ տեսակներ առաջացնել։

Նախազգուշացման մեջ նշվել է, որ չնայած «հազվադեպությանը»՝ հաստատվել են  հարթ բջջային կարցինոմաների՝ մաշկի քաղցկեղի տեսակներից մեկի, եւ իմպլանտների շուրջ հյուսվածքների լիմֆոմաների առաջացման մի քանի դեպքեր։

Ներկայում ուսումնասիրվում է այն հարցը, թե արդյոք իսկապես իմպլանտները կարող են այդ քաղցկեղային հիվանդություններն առաջացնել, իսկ բժիշկներին եւ պացիենտներին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել հետեւյալ ախտանշաններին՝ այտուցվածություն, կոշտուկներ եւ մաշկի փոփոխություններ։

Դա տեղի է ունենում իմպլանտների տարածվածության համատեքստում. հետազոտությունների համաձայն՝ Ամերիկայի պլաստիկ վիրաբույժների ավելի քան երեք քառորդը վկայում է դրանց բարձր պահանջարկի մասին։

Իր նախազգուշացման մեջ FDA-ը հայտարարել է, որ քաղցկեղի այդ տեսակները նման չեն անապլաստիկ խոշոր բջջային լիմֆոմային՝ կապված կրծքի իմպլանտների հետ՝ քաղցկեղ, որը, ինչպես հայտնի է, առաջանում է իմպլանտների պատճառով։

Այսօրվա դրությամբ իմպլանտների շուրջ մաշկի վրա հայտնաբերվել է հարթ բբջային կարցինոմայի (SCC) մոտ 20 դեպք, նշվել է զեկույցում։ Գրանցվել է նաեւ տարբեր լիմֆոմաների մոտ 30 դեպք։

FDA-ն ավելացրել է, որ տասը տեղեկություն է ստացել այն դեպքերի մասին, որոնք կապված են կրծքի քաղցկեղի եւ տասներկուսը՝ լիմֆոմաների հետ։

Որոշ դեպքերում պացիենտները իմպլանտները կրել են շատ տարիներ՝ մինչեւ հիվանդության առաջանալը։

Նախազգուշացնող նշաններից են եղել այտուցները, ցավը, կոշտուկները եւ մաշկի փոփոխությունը։

Ավելի քան 10 տարի առաջ FDA-ն առաջին անգամ նախազգուշացրել է իմպլանտների եւ քաղցկեղի հազվադեպ տեսակի միջեւ հնարավոր կապի մասին։

Արդյունքում՝ դա հանգեցրել է այն բանին, որ Allergan դեղագործական ընկերությունը հայտարարել է, որ «հետ է կանչում» կրծքի իմպլանտներն ամբողջ աշխարհում։

Բայց FDA-ը չի արգելել իմպլանտները՝ նշելով, որ քաղցկեղ ունեցող որոշ կանանց պատվաստվել են հարթ իմպլանտներ։

Սակայն քաղցկեղի դեպքերը հազվադեպ են. ըստ գնահատականների՝ այն առաջանում է կրծքի քաղցկեղ ունեցող 3 000 կանանցից մեկի եւ իմպլանտ կրող 30 000 կանանցից մեկի մոտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել