• Latest news

Սինգապուրում ստեղծվել է ռոբոտ, որը տարեցներին թույլ չի տալիս ընկնել

13 սեպտեմբերի, 2022  19:18

Սինգապուրի Նանյանի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները ներկայացրել են նոր ռոբոտ, որը կարող է կանխատեսել տարեցների ընկնելը եւ բռնել նրանց ընկնելուց առաջ. սա կարեւոր քայլ է  աշխարհի արագ ծերացող բնակչության մասին հոգալու ոլորտում, գրել է The Washington Post-ը։

Նոր սարքը, որը նման է հաշմանդամի շարժիչավոր սայլակի, ունի մարդու ազդրերին հասնող կապիչներ եւ սարքեր, որոնք թույլ են տալիս որոշել, թե երբ է մարդն սկսում կորցնել հավասարակշռությունը։ Մարդիկ ամրացվում են անվտանգության գոտիներով, եւ երբ սկսում են կռանալ, ռոբոտը միացնում է դրանք՝ նրանց ընկնելուց ապահովելու համար։

Հետազոտողների խոսքով՝ սարքը շուկա դուրս գալու համար ֆինանսավորման հետ կապված խնդիրներ ունի, բայց այն նախատեսվում է թողարկել երկու տարի հետո։

Ռոբոտն ստեղծողներն ասում են, որ իրենց սարքը կարեւոր ձեռքբերում է, մանավանդ որ ընկնելու հետեւանքով կարող են առաջանալ լուրջ վնասվածքներ, անգամ կարող է մահացու ելք լինել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ընկնելը աշխարհում մահացության եւ ոչ միտումնավոր վնասվածքներից մահերի երկրորդ պատճառն է։ ԱՄՆ-ում 65 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց շրջանում ընկնելը առաջացող վնասվածքների եւ մահերի գլխավոր պատճառն է, վկայում են Հիվանդությունների վերահսկման եւ կանխման կենտրոնների տվյալները։

Սարքն ստեղծողների նպատակը կարգավորողի հավանությունն ստանալն է, որպեսզի այն վաճառվի աշխարհի հիմնական շուկաներում, այդ թվում եւ ԱՄՆ-ում։ Նրանք նախատեսում են ռոբոտի երկու տարբերակ թողարկել։ Մեկը հիվանդանոցային տարբերակն է, որը կունենա բարձրակարգ բազմաթիվ սարքեր եւ խցիկներ եւ կարժենա մոտ 20 000 դոլար, մյուսը տնական տարբերակն է, որի սարքերը եւ խցիկներն ավելի քիչ կամ պակաս որակյալ կլինեն։ Այն կարող է արժենալ 3 000-4 000 դոլար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել