• Latest news

Ինչպե՞ս է ծխելն անդրադառնում բերանի խոռոչի առողջության վրա․ զրույց ստոմատոլոգի հետ

14 սեպտեմբերի, 2022  20:32

Շատերը գիտեն ծխելու բացասական հետևանքների մասին օրգանիզմի և բերանի խոռոչի առողջության վրա: Այս վնասակար սովորությունն ազդում է ոչ միայն բերանի խոռոչից տհաճ հոտի առաջացման և էմալի մգեցման վրա, այլև հանգեցնում է բազմաթիվ պաթոլոգիաների և ատամնաբուժական հիվանդությունների զարգացմանը: Այս մասին NEWS.am Medicine-ը խոսել է ստոմոտոլոգ Էդգար Կիրակոսյանի հետ։

Ինչպե՞ս է ծխելը ազդում բերանի խոռոչի առողջության վրա

Ծխելը վատացնում է արյան շրջանառությունը, այդ թվում նաև լնդերի արյան շրջանառությունը, ինչի հետեւանքով լնդերի հյուսվածքները չեն ստանում իրենց անհրաժեշտ սննդանյութերը, և դա հանգեցնում է ատամների եւ լնդերի հետ կապված մի շարք խնդիրների: Բացի այդ, սիգարետի ծուխը պարունակում է բազմաթիվ վնասակար նյութեր, որոնք ազդելով բերանի խոռոչի հյուսվածքների վրա՝ առաջացնում են ախտահարումներ։ 

Ինչպիսի՞ հիվանդույթուններ են առաջանում բերանի խոռոչում ծխելու հետևանքով

Ծխելը վնաս է հասցնում գրեթե բոլոր օրգաններին և օրգան համակարգերին: Ծխող մարդկանց մոտ՝ ի համեմատ չծխողների մի քանի անգամ ավելի հաճախ են հանդիպում սիրտ-անոթային և քաղցկեղային հիվանդությունները: Ծխելը բարձրացնում է նաև շրթունքների, բերանի խոռոչի ըմպանի, կերակրափողի չարորակ նորագոյացությունների առաջացման ռիսկը, այն նպաստում է լնդերի հիվանդության, կարիեսի, պարոդոնտիտի առաջացմանը։ Սիգարետ ծխող մարդկանց մոտ նաև վատթարանում է օրալ հիգիենան և բերանից պարբերաբար տհաճ հոտ է գալիս։

Ինչպե՞ս կարելի է նվազեցնել ծխելու վնասակար ազդեցությունը

Իհարկե  ցանկալի է ամբողջությամբ թողնել ծխելը և օգնել օրգանազմին վերականգնել բերանի խոռոչի բնականոն վիճակը։  Սակայն, եթե պացիենտին չի հաջողվում ազատվել այս վնասակար սովորությունից, ապա կարելի է անցնել սիգարետի առանց այրման այլընտրանքների, քանի որ բերանի խոռոչի լորձաթաղանթի համար վնասակար են առավելապես սիգարետի այրման արդյունքում առաջացած ծխի մեջ առկա արգասիքները:

Բացի այդ շատ կարևոր է հետևել բերանի խոռոչի հիգիենային՝ ամեն օր մածուկով և խոզանակով  լվանալ ատամները, պարբերաբար այցելել ստոմատոլոգի՝ կանխարգելիչ ստուգումներ անցնելու համար։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել