• Latest news

Ինչո՞ւ են կուշտ նախաճաշն ու համեստ ընթրիքն օգտակար օրգանիզմին

19 սեպտեմբերի, 2022  11:37

Դոկտոր Մայքլ Մոսլին հոդված է գրել Daily Mail-ի համար, որտեղ բացատրել է, թե ինչու են կուշտ նախաճաշն ու համեստ ընթրիքն օգտակար օրգանիզմին։

Մասնագետի խոսքով՝ այդ կերպ ավելի շատ կալորիաներ կայրվեն եւ կբարելավվի մետաբոլիզմը։

Ընդ որում՝ Աբերդինի համալսարանի վերջերս Cell Metabolism ամսագրում հրապարակած հետազոտությունը ցույց է տվել, որ սնունդ ընդունելու ժամանակը, որքան էլ զարմանալի է, առանձնակի նշանակություն չունի այն բանի համար, թե որքան կալորիաներ են այրվում եւ որքան լավ է ձեր օրգանիզմը յուրացնում շաքարն ու ճարպը, որոնք պարունակվում են հենց նոր կերած սնունդում։

Գիտնականների տրամադրած սնունդն ունեցել է սպիտակուցի բարձր եւ ածխածինների համեմատաբար ցածր պարունակություն (կալորիաների 30 տոկոսը ստացվել է սպիտակուցից, 35 տոկոսը՝ ածխածիններից եւ 35 տոկոսը՝ ճարպերից)։

Վերահսկվող եւ սպիտակուցների բարձր պարունակությամբ դիետա պահելով՝ կամավորականները կորցրել են քաշի զգալի մասը մասամբ այն պատճառով, որ մեծ քանակությամբ սպիտակուցի օգտագործումն օգնել է կշտանալ՝ նվազեցնելով քաղցի գրելին հորմոնի մակարդակը։

Բայց նրանք քաշը նույնքան արագ են կորցրել՝ անկախ այն բանից, թե կուշտ են նախաճաշել արդյոք, թե հագեցած ընթրիք են ունեցել։ Ոչ մի տարբերություն չի եղել նաեւ, երբ խոսքն արյան մեջ շաքարի մակարդակի մասին է եղել, որը նույն կերպ է բարելավվել՝ անկախ դիետայի տեսակից։

Միակ իրական տարբերությոունն այն  էր, որ կուշտ նախաճաշելով նրանք իրենց ավելի քիչ քաղցած են զգացել օրվա ընթացքում, քան կուշտ ընթրելով։

Մեկ այլ հետազոտություն, որն իրականացվել է 2013թ. Թել Ավիվի համասլարանում (Իսրայել) 93 կանանց մասնակցությամբ, որոնք ավելորդ քաշ են ունեցել եւ արյան մեջ շաքարի բարձր մակարդակ, ցույց է տվել, որ նրանք, ովքեր կուշտ նախաճաշել են, մոտ 2,5 անգամ ավելի շատ են քաշ կորցրել (միջինը 8,7 կիլոգրամ), քան նրանք, ովքեր կուշտ ընթրել են (միջինը 3,6 կիլոգրամ)։

Բժշկի կարծիքով՝ քաշը պահելու լավագույն միջոցը սպիտակուցով հարուստ նախաճաշն է։ Ընդ որում՝ նա խորհուրդ է տվել խուափել երեկոյան ուտելուց, մանավանդ երբ դա արվում է առանց մտածելու։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։