• Latest news

Ծանր մրսածության դեպքերի աճը փոքր տարիքի երեխաների շրջանում կարող է կապված լինել լոքդաունների հետ. մասնագետ

19 սեպտեմբերի, 2022  12:51

Վերջին մի քանի շաբաթներին, երբ երեխաները վերադարձել են դպրոց, բժիշկները նկատել են մրսածության ծանր դեպքրի թվի աճ որոշ երեխաների շրջանում, որը կապված է երկու առավել տարածված վիրուսների հետ։ Դրանք են ռինովիրուսը եւ էնտերովիրուսը, որոնք առաջացնում են վերին շնչուղիների վարակ։

Այս վիրուսները սովորաբար առաջ են բերում թեթեւ ախտանշաններ առողջ մեծահասակների մոտ։

«Բայց մենք նկատել ենք փոքր երեխաների եւ մանկիկների ավելի մեծ թիվ՝ շնչուղիների հիվանդություններով, քան սովորաբար [նկատում ենք] ամռանը, եւ ավելի մեծ թվով երեխաներ, որոնք ծանր են հիվանդանում եւ հոսպիտալացման ու վերակենդանացման կարիք են ունենում»,- Fox News Digital-ին ասել է Նյու Յորքի Mount Sinai Beth Israel մանկաբուժական շտապօգնության տնօրեն, դոկտոր Ցզեր Էնթոնի Լիմը։

Չնայած  մրսել կարելի է տարվա ցանկացած եղանակին, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (ՀՎԿԿ) տվյալներով՝ մրսածության հիվանդությունների մեծ մասը առաջ է գալիս ձմռանը եւ գարնանը։

Վերին շնչուղիների շատ վիրուսներ կարող են մրսածություն առաջ բերել, բայց ամենատարածվածներն են ռինովիրուսները։

Բժշկության պրոֆեսոր, դոկտոր Մարկ Սիգելը, իր հերթին, Fox News Digital-ին ասել է, որ դժվար է տարբերել օմիկրոնը վերին շնչուղիների այլ վարակներից, ինչպիսին են ռինովիրուսը եւ էնտերովիրուսը, մանավանդ փոքր երեխաների շրջանում։

«Իրականում, երբ դիմակները հանեցին եւ երեխաներն սկսեցին ավելի շատ շփվել, մենք սկսեցինք ավելի հաճախ տեսնել այդ վարակներն անգամ սեզոնից դուրս [ամռանը], որոշները՝ թեթեւ, որոշները՝ ավելի ծանր»,- ասել է նա։

Մարդիկ, որոնք սովորաբար հիվանդանում են թոքաբորբով, «թույլ իմունային համակարգ ունեն, տառապում են ասթմայով կամ շնչառական հիվանդություններով»,- ասել են ՀՎԿԿ-ում։

Բայց որոշ փոքրիկների շրջանում իմունային համակարգը չի հասցրել մշակել իմունիտետ սովորական մրսածության դեմ սահմանափակումների պատճառով, որոնք մտցվել էին COVID-19 համավարակի պատճառով։

Եթե դուք կամ ձեր երեխաները մրսածության ախտանշաններ ունեք, խորհուրդ է տրվում բժիշկ կանչել հետեւյալ դեպքերում՝ ախտանշանները պահպանվում են ավելի քան 10 օր, անսովոր կամ ծանր ախտանշաններ, ինչպիսին է բարձր ջերմությունը կամ երեխայի թուլությունը, ձեր երեխայի 3 ամսականից փոքր լինելը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է