• Latest news

Հետազոտողներն ուսումնասիրում են դեպրեսիայի առավել արդյունավետ բուժման միջոցները

19 սեպտեմբերի, 2022  19:32

Մարդիկ եւ մրգային մլակները շատ քիչ ընդհանրություններ ունեն՝ առաջին հայացքից: Սակայն ուսումնասիրելով այս մլակներին՝ կարելի է ավելին իմանալ մարդու էության մասին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է դեպրեսիվ խանգարումներին: Հենց սրա հիման վրա են Մայնցի Յոհաննես Գուտենբերգի համալսարանի գիտնականները փորձում ավելի լավ հասկանալ դեպրեսիվանման վիճակները եւ դրանով իսկ բարելավել դրանց բուժման միջոցները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Current Biology ամսագրում։

«Մենք ուսումնասիրել ենք ավանդական ասիական բժշկության, օրինակ այուրվեդեում, օգտագործվող բնական նյութերի ազդեցությունը մրգային մլակ-դրոզոֆիլների մոդելի վրա: Դրանցից որոշները կարող են հակադեպրեսային ներուժ ունենալ կամ կանխարգելիչ կերպով ուժեղացնել դիմադրությունը քրոնիկական սթրեսի նկատմամբ, այնպես որ դեպրեսիայի նման վիճակը կարող է նույնիսկ չզարգանալ»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Ռոլանդ Շտրաուսը:

Հետազոտողները մտադիր են, ի թիվս այլ բաների, ցուցադրել այդ նյութերի արդյունավետությունը, որոշել դրանց օպտիմալ բանաձեւերը եւ առանձնացնել իրական ակտիվ նյութերը մաքուր տեսքով՝ սկզբնական բուսական նյութից: Հետագայում դրանք շուկայում կարող են ներկայացվել որպես դեղամիջոցներ։

Բացի այդ, գիտնականները որոշել են ճանճերի գենոմում կենսադիմացկունության գործոններ փնտրել: Մարդկանց պես, մրգային մլակներն ունեն անհատական գենետիկական կառուցվածք՝ երկու միատեսակ ճանճեր չկան: Այդ իսկ պատճառով թիմը մտադիր է ուսումնասիրել, թե տարբերվում են արդյոք եւ ինչպես են տարբերվում ճանճերի գենոմները, որոնք ավելի լավ են կարողանում հաղթահարել սթրեսը, այն ճանճերի գենոմներից, որոնց մոտ դեպրեսիվ խանգարումը զարգանում է ի պատասխան կրկնվող թեթեւ սթրեսի:

Հույս կա, որ ապագայում հնարավոր կլինի մարդկանց մոտ ախտորոշել դեպրեսիայի գենետիկ հակվածությունը, այնուհետեւ բուժել այն բնական նյութերով, որոնք նույնպես հետազոտվում են նախագծի շրջանակներում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել