• Latest news

Գիտնականները պարզել են, թե ինչպես կարող է ցուրտն օգնել 2-րդ տիպի շաքարախտի դեմ պայքարում

22 սեպտեմբերի, 2022  17:39

Ցրտի կանոնավոր ազդեցությունը կարող է օգնել օրգանիզմին վերահսկել շաքարի մակարդակն արյան մեջ, պարզել են Մաաստրիխտի համալսարանի հոլանդացի գիտնականները, գրում է Daily Mail-ը։
15 գեր կամավոր մինչեւ 10 աստիճան Ցելսիուսի ջերմաստիճանի է  ենթարկվել, որը նման է սառը լոգանքի կամ ցնցուղի ջերմաստիճանին:

Սակայն ջրի մեջ սուզվելու փոխարեն կամավորները ջրով լցված հատուկ կոստյում են հագել, որը վերահսկում է նրանց ջերմաստիճանը: Նրանց բոլորին ստիպել են օրական մեկ ժամ 10 օր անընդմեջ դողալ ցրտից։

Գիտնականները փորձի մեկնարկից առաջ, ինչպես նաեւ դրանից անմիջապես հետո մասնակիցներից արյան գլյուկոզի թեստ են վերցրել։ Արդյունքները ցույց են տվել, որ նրանց արյան նեջ շաքարի մակարդակը միջինում 5.84-ից իջել է 5.67 մմոլ/լ, որը համարժեք է մոտ 6 տոկոսի: Արյան մեջ 5.5 մմոլ/լ-ից բարձր գլյուկոզի մակարդակը կարող է վկայել շաքարախտի մասին:

Արյան ճնշման ցուցանիշները, որոնք գեր մարդկանց մոտ սովորաբար ավելի բարձր են, նույնպես նվազել են 8.4 տոկոսով:

Հետազոտողները եզրակացրել են, որ ցուրտը կարող է «այլընտրանքային ռազմավարություն լինել 2-րդ տիպի շաքարախտի բուժման եւ կանխարգելման համար»:

2-րդ տիպի շաքարախտը տեղի է ունենում, երբ օրգանիզմը բավարար քանակությամբ ինսուլին չի արտադրում կամ երբ արտադրվող հորմոնը ճիշտ չի աշխատում, ինչի արդյունքում արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է:

Արդյունքում ենթաստամոքսային գեղձն ինսուլին է  արտազատում, որը թույլ է տալիս օրգանիզմին օգտագործել գլյուկոզն էներգիա ստանալու համար։

Չվերահսկվող շաքարախտը կարող է կուրության հանգեցնել կամ վերջույթների անդամահատման կամ կոմայի մեջ ընկնելու պատճառ դառնալ։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ գլյուկոզն ավելի արագ է քայքայվում, երբ մարմինը սառն է, քանի որ այն ստիպում է ճարպային պաշարներին ջերմություն արտադրել, ինչը տեղի է ունենում օրգանիզմի ներսում կուտակված լրացուցիչ կալորիաների այրման շնորհիվ։

Հենց այդ պատճառով է, որ որոշ փորձագետներ կարծում են, որ սառը լոգանքը կամ ցնցուղը կարող են օգնել նիհարեկ փորձող մարդկանց։

Վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ մկանների արագ կծկումները, որոնք առաջանում են դողի ժամանակ, նաեւ օգնում են գործարկել նյութափոխանակմն արձագանքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է