• Latest news

ԱՄՆ բժիշկների հուզական հյուծումը COVID-19-ի հետեւանքով հասել է 40 տոկոսի

22 սեպտեմբերի, 2022  19:21

Քովիդի համավարակը հսկայական վնաս է հասցրել բուժաշխատողների բարեկեցությանը։ Խնդիրը խորացել է ճգնաժամի դեմ երկու տարվա պայքարից հետո, երբ նրանք արդեն բախվել էին հուզական հյուծման բարձր մակարդակին համավարակի ժամանակ։ Հատկապես շատ են տուժել բուժքույրերը։

Հետազոտության տվյալները, որոնք հրապարակվել են JAMA Network Open ամսագրում հետազոտողների խմբի կողմից, որը գլխավորել է Դյուկի համալսարանի Առողջապահության համակարգը, ստացվել են առողջապահության ավելի քան 30 000 աշխատակցի հարցման արդյունքում։

Հետազոտողները հայտնաբերել են հուզական հյուծման (սպառվելու եւ բարեկեցության չափման միջոց) աճ՝ մինչեւ քովիդի համավարակի սկիզբը՝ 2019թ. 32 տոկոսից մինչեւ 40 տոկոս 2022թ. հունվարին։

Հետազոտողները ԱՄՆ աշխարհագրական առումով 76 տարբեր հիվանդանոցներում 30 000 աշխատակցի խաչաձեւ հարցում են իրականացրել։ Հարցումներն իրականացվել են մինչեւ համավարակի սկսվելը (2019թ. սեպտեմբեր) եւ երկու անգամ՝ համավարակի ժամանակ (2021թ. սեպտեմբեր եւ 2022թ. հունվար)։

Բուժքույրերի շրջանում գրանցվել է հուզական հյուծման ամենաբարձր մակարդակը։ Համավարակի սկզբում բուժքույրերի 41 տոկոսը տեղեկացրել էր հուզական հյուծման մասին, առաջին տարում այն ավելացել էր՝ հասնելով 46 տոկոսի, իսկ երկրորդում՝ 49 տոկոսի։ Նույն պատկերն է նկատվել նաեւ առողջապահության ոլորտի մյուս պաշտոններում աշխատողների դեպքում, չնայած նախնական ցուցանիշներն ավելի ցածր են եղել։ Բացառություն կազմել են բժիշկները։

Բժիշկների դեպքում նկատվել է ինքնատիպ հետագիծ. մինչեւ համավարակը հուզական հյուծման մակարդակը կազմում էր 32 տոկոս, իսկ համավարակի առաջին տարում այն նվազել էր 28 տոկոսի։ Երկրորդ տարում այդ ցուցանիշն ավելացել է՝ 38 տոկոս։

Հետազոտողների խոսքով՝ համավարակի առաջին տարում շատ բժիշկների բեռնվածությունը նվազել էր, քանի որ կլինիկական ընդունումները չեղարկվել էին եւ շատ դեպքերում փոխարինվել հեռավար այցերով, որոնք բժիշկները կարողանում էին կատարել տնից։ Հետո դելտա շտամի  հայտնվելը, որին հաջորդեց օմիկրոնը, կապվեց աշխատանքային ծանրաբեռնվածության կտրուկ աճի եւ բժիշկների գերհոգնածության հետ։

Հետազոտողները հայտարարել են, որ ստացված արդյունքները կարող են օգտագործվել այն բանի համար, որպեսզի օգնեն գործատուներին եւ բուժծառայությունների մատակարարներին ավելի արդյունավետ առողջարար ծրագրեր մշակել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ