• Latest news

Կապիկի ծաղիկը կարող է էվոլյուցիայի ենթարկվել եւ էլ ավելի հարմարվել մարդկանց. գիտնականներ

23 սեպտեմբերի, 2022  09:44

Պատվաստումները եւ ապրելակերպի փոփոխությունները ռիսկային խմբերում հնարավորություն են տվել հանրային առողջապահության մարմիններին աստիճանաբար վերահսկողության տակ առնել կապիկի ծաղիկով վարակման դեպքերը Միացյալ Նահանգներում: Այնուամենայնիվ, նոր հետազոտությունը նախազգուշացնում է, որ դեռ վաղ է հանգստանալ։

«Այն, որ կապիկի ծաղիկի նման հիվանդությունը, կարծես, վերահսկելի է թվում, չի նշանակում, որ այն վերահսկողության տակ կմնա»,- նշել է Մերիլենդի համալսարանի կենսաբանության դոցենտ, աշխատության առաջատար հեղինակ Ֆիլիպ Ջոնսոնը։- Դանդաղ սկսվող համաճարակները, ինչպիսիք են ջրծաղիկը, ավելի մեծ հավանականությամբ կարող է զարգանալ որոշակի ժամանակահատվածում, քանի դեռ դեպքերի մեծ չէ: Դա նշանակում է, որ եթե սպասել, մինչ դեպքերի թիվը կրկին բարձրանա, կապիկի ծաղիկը հնարավորություն կունենա ավելի էականորեն հարմարվել մարդկանց»:

«Միջամտությունը հետաձգման Էվոլյուցիոն հետեւանքները կապիկի ծաղիկի դեպքում» աշխատությունը հրապարակվել է The Lancet ամսագրում:

Հոդվածում Ջոնսոնը եւ համահեղինակները որպես օրինակ են նշել են այլ բռնկումներ, որոնք սրվել են պաթոգենների էվոլյուցիայի հետեւանքով, այդ թվում՝ Էբոլա վիրուսի վերջին բռնկումը (2013-16) եւ SARS-CoV-2-ի դելտա եւ օմիկրոն տարբերակները: Այդ էվոլյուցիոն փոփոխությունները, ամենայն հավանականությամբ, բարդացրել են վիրուսների վերահսկումը:

«Մենք ակնկալում ենք, որ զոոնոզային վարակները՝ հիվանդություններ, որոնք ծագում են կենդանիներից, օրինակ, էբոլան՝ չղջիկներից կամ կապիկի ծաղիկը՝ կրծողներից, վատ են ադապտացված մարդկանց, երբ առաջին մի տեսակից մյուսն են անցնում,- ասել է Ջոնսոնը: Բայց եթե բավարար ժամանակ տալ դրանց, պաթոգենները կարող են հետզհետե մուտացիայի ենթարկվել յուրաքանչյուր նոր փոխանցման հետ եւ էլ ավելի հարմարվել մարդկանց մեջ կյանքին»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել