• Latest news

Անբավարար քունը բարձրացնում է սիրտ-անոթային հիվանդությունների եւ Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը

23 սեպտեմբերի, 2022  14:22

Օրական ընդամենը վեցուկես ժամ քունը բարձրացնում է սիրտ-անոթային հիվանդությունների եւ Ալցհեյմերի հիվանդության առաջացման հավանականությունը եւ անգամ նվազեցնում իմունային համակարգի ամրությունը, նշվել է նոր հետազոտությունում։

Նյու Յորքի Իկանի Բժշկական դպրոցի հետազոտողները սովորական ութժամյա գիշերային քունը վեց շաբաթով կրճատել են 14 մեծահասակների համար եւ հայտնաբերել, որ բարձրացել է նրանցից յուրաքանչյուրի բորբոքման մակարդակը։ Նրանք հայտարարել են, որ դա բարձրացնում է քրոնիկական հիվանդությունների ռիսկը եւ նախազգուշացրել, որ անգամ առաջ են գալիս որոշ բջիջների ԴՆԹ-ի անշրջելի փոփոխություններ։

Պաշտոնական հանձնարարականների համաձայն՝ մեծահասակները պետք է քնեն յոթից ինը ժամ ամեն գիշեր, բայց շատ ավելի մեծ թվով փաստեր են վկայում այն մասին, որ չափից ավելի շատ կամ չափից ավելի քիչ քունը կապված է քրոնիկական հիվանդությունների բարձր ռիսկի հետ։

Հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Journal of Experimental Medicine ամսագրում, գիտնականներն ընտրել են մոտ 35 տարեկան նյույորքաբնակ 14 մարդու։

Առաջին վեց շաբաթվա ընթացքում նրանցից յուրաքանչյուրը քնել է մոտ ութ ժամ, իսկ այդ շրջանի վերջում նրանցից արյան նմուշ են վերցրել՝ իմունային բջիջների ուսումնասիրման համար։

Հետո յուրաքանչյուրին խնդրել են հաջորդ վեց շաբաթվա ընթացքում կրճատել քնի ժամանակը մեկուկես ժամով։ Հետո մասնակիցները կրկնակի արյան նմուշ են հանձնել։

Արդյունքները ցույց են տվել, որ քնից զրկվելուց հետո արյան մեջ ավելի շատ են եղել իմունային բջիջները, ինչը մատնանշում է բորբոքման ավելի բարձր մակարդակի մասին։

Նրանք նաեւ նկատել են, որ ցողունային բջիջների մեջ, որոնցից գոյանում են իմունային բջիջները, փոխվել է ԴՆԹ-ի էքսպրեսիայի բնույթը, ինչը նրանց թույլ է տվել նախազգուշացնել համակարգում բազմազանության՝ ծերանալու տարբերակիչ նշանի կորստի մասին։

Թեստերը, որոնք կատարվել են այն բանից հետո, երբ քնի ռեժիմը նորմի է բերվել, ցույց են տվել, որ իմունային բջիջների մակարդակը նաեւ նվազել է, բայց ԴՆԹ-ն, հավանաբար, ընդմիշտ «փոխվել» է։

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ մեծահասակները պետք է ամեն գիշեր քնեն յոթից ինը ժամ։ Երեխաներին եւ դեռահասներին ավելի երկար քուն է հարկավոր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել