• Latest news

Նախկին ծխողները կարող են նվազեցնել վաղաժամ մահվան ռիսկն առողջ ապրելակերպի միջոցով

23 սեպտեմբերի, 2022  16:20

ԱՄՆ-ում 52 միլիոն նախկին ծխողներ պետք է առողջ ապրելակերպ վարեն՝ վաղաժամ մահվան ռիսկը նվազեցնելու համար, ասվում է նոր դաշնային հետազոտության մեջ:

Առողջապահության ազգային ինստիտուտի մաս կազմող Քաղցկեղի ազգային ինստիտուտի հետազոտողները հայտնել են, որ քաղցկեղի, սրտի եւ թոքերի եւ այլ հիվանդությունների դեպքում մահացության ավելի ցածր ռիսկ է նկատվում:

Մարմնի առողջ քաշի պահպանման, ֆիզիկական ակտիվության, առողջ սնվելու եւ ալկոհոլի օգտագործումը սահմանափակելու վերաբերյալ ապացույցների վրա հիմնված առաջարկություններին հետեւելը կապված է նախկին ծխողների մահվան ռիսկի 27 տոկոսով նվազման հետ 19 տարվա ընթացքում՝ նրանց համեմատ, ովքեր առողջ ապրելակերպ չեն վարել, պարզել են գիտնականները.

Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։

Նոր վերլուծությանը մասնակցել է մոտ 160 հազար նախկին ծխող։ Նրանք հարցաթերթիկներ են  լրացրել կենսակերպի, ժողովրդագրության եւ առողջության վերաբերյալ։

Հետազոտության սկզբում մասնակիցները միջինում 62 տարեկան էին: Հետազոտության ընթացքում նրանցից 86127-ը մահացել է, եւ հետազոտողները մահացության ազգային ինդեքսից հանել էին մահվան մասին տեղեկատվությունը, այդ թվում՝ մահվան պատճառների:

Առողջ ապրելակերպի ամենաբարձր ցուցանիշներով նախկին ծխողների մոտ քաղցկեղից մահացության ռիսկը նվազել է 24 տոկոսով, սրտանոթային հիվանդություններից՝ 28 տոկոսով, շնչառական հիվանդություններից՝ 30 տոկոսով։

Գիտնականների խոսքով՝ մահվան ռիսկի նվազում նկատվել է անկախ մարդու առողջական վիճակից, այլ հիվանդությունների առկայությունից, օրական ծխած ծխախոտի քանակից, ծխելը թողնելու պահից անցած տարիներից եւ տարիքից, երբ մարդը սկսել է ծխել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել