• Latest news

ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանը Չինաստանին կասկածում է COVID-19-ի ծագման մասին տեղեկությունը թաքցնելու մեջ

23 սեպտեմբերի, 2022  19:29

Բժշկական գիտությունների դոկտոր, Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն եւ ԱՄՆ նախագահի գլխավոր բժշկական խորհրդական Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ փորձում է լիակատար թափանցիկություն պահպանել այն հարցում, թե ինչպես է կորոնավիրուսն առաջին անգամ հայտնվել Ուհանում 2019թ., բայց նա, միեւնույն է, կցանկանար ավելի շատ տեղեկություն ունենալ Չինաստանի կառավարությունից, գրել է Business Insider-ը։

Թե՛ գիտնականները, թե՛ դավադրության տեսություններին հետեւողներն արդեն երկար տարիներ փորձում են գտնել հստակ պատասխաններ SARS-CoV-2 վիրուսի ծագման մասին հարցին։

Արդյո՞ք վիրուսն առաջացել է բնականորեն, չղջիկների կամ մեկ այլ կենդանու օրգանիզմում, իսկ հետո կենդանիներից փոխանցվել մարդկանց՝ խոնավ շուկայում տարածման հետեւանքով։ Գուցե այն դուրս է եկել լաբորատորիայի՞ց։

Դոկտոր Ֆաուչիին նաեւ հարցրել են, թե արդյոք նա կարծում է, որ Չինաստանի կառավարությունը կարող է օգնել պարզաբանել հարցը մեկ անգամ եւ ընդմիշտ, ինչին ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանը հաստատական պատասխան է տվել։

Նա զգուշորեն նշել է, սակայն, որ նկատի ունի միայն Չինաստանի իշխանություններին, որոնք «համառում» են, այլ ոչ թե չինացի շարքային քաղաքացիներին կամ իրենց չինացի գիտնական գործընկերներին, որոնք «մեծ ավանդ են ներդրել մեր գիտելիքներում»։

«Բանն այն է, որ հասարակությունը, երբ նման մի ինչ-որ բան է տեղի ունենում, անգամ եթե դա բնականորեն դուրս է գալիս Չինաստանից, թաքցնում է դա այն պատճառով, որ իրեն կարող են մի ինչ-որ բանում մեղադրել»,- այսպես է մեկնաբանել Ֆաուչին Չինաստանի կառավարության դիրքորոշումը։

Տեղեկությունը թաքցնելը կատարյալ հիմք է ստեղծում դավադրությունների տեսությունների համար, ասել է նա։

«Կոնսպիրոլոգների համար, որոնք կարծում են, թե դա դավադրություն է, միանգամայն բնական է ասել՝ «տեսա՞ք, նրանք ինչ-որ բան են թաքցնում»։ Եվ հավանաբար, այդպես էլ կա»,- նշել է ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանը՝ ավելացնելով, որ դա կարող է բոլորովին կապված չլինել լաբորատորիայից արտահոսքի հետ։

Գուցե վիրուսը կենդանիներից մարդկանց է անցել Ուհանի խոնավ շուկայում։

Այդ շուկաների հասանելիությունը քննիչների համար ապահովելը վաղ փուլում շատ կարեւոր կլիներ այն հարցի հստակ պատասխանը գտնելու գործում, թե որտեղ եւ ինչպես է սկսվել համավարակը, ասել է նա։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է