• Latest news

Կանանց շրջանում սթրեսի, տագնապի եւ տխրության մակարդակը հասել է 10 տարվա առավելագույն մակարդակին․ հետազոտություն

24 սեպտեմբերի, 2022  23:52

Ամբողջ աշխարհում կանանց շրջանում սթրեսի, տագնապի եւ տխրության մակարդակը հասել է 10 տարվա առավելագույն մակարդակին, ասվում է նոր զեկույցում:

Կանանց բարեկեցության վերաբերյալ խոշորագույն հետազոտություններից մեկում վերլուծական Gallup ընկերությունը եւ Hologic, Inc. ընկերությունը միավորվել են աշխարհի 122 երկրներում ավելի քան 66 000 կանանց շրջանում հարցումներ անցկացնելու, գրում է USA Today-ը։

Հետազոտության հեղինակները պարզել են, որ 2021 թվականին հարցվածների 43 տոկոսը նշել է, որ անհանգստություն է զգում, 41 տոկոսը՝ սթրես, 32 տոկոսը՝ տխրություն եւ 26 տոկոսը՝ զայրույթ։

2020 թվականի համեմատ՝ կանանց շրջանում տագնապը, սթրեսը եւ զայրույթը աճել են 3 տոկոսով, իսկ տխրությունը՝ 6 տոկոսով, ինչը ռեկորդային ցուցանիշ է այն բանից հետո, երբ տասը տարի առաջ Gallup World Poll -ը սկսեց հետեւել հուզական առողջությանը:

Հետազոտության հեղինակները նաեւ պարզել են, որ տղամարդկանց եւ կանանց միջեւ էմոցիոնալ առողջության տարբերությունն ընդլայնվել է անցած տարվա ընթացքում, եւ տղամարդկանց 39 տոկոսը նշել է, որ անհանգստության զգացում ունի, 39 տոկոսը՝ սթրեսի, 26 տոկոսը՝ տխրության, 21 տոկոսը՝ զայրույթի։

Փորձագետների խոսքով՝ զեկույցը ցույց է տալիս, որ կանայք կրում են համավարակի անհամաչափ մեծ հուզական բեռը, քանի որ շատ ընտանիքներ բախվել են գործազրկության, անկայուն կացարանների եւ բժշկական ծառայությունների ու երեխաների խնամքի ծառայությունների խափանումների:

Համավարակի ժամանակ ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք զանգվածաբար լքել են իրենց աշխատատեղերը, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդիկ ավելի արագ են վերադարձել աշխատանքի։

Աշխատանքի վիճակագրության բյուրոյի տվյալները ցույց են տալիս, որ 2020 թվականի փետրվարից կանանց համար 100 000 աշխատատեղ է կրճատվել, մինչդեռ 2022 թվականի հուլիսի դրությամբ տղամարդկանց համար կրճատվել է 132 000-ով ավելի աշխատատեղ, ըստ «Կանանց ազգային իրավաբանական կենտրոն» հասարակական կազմակերպության, որը զբաղվում է կանանց իրավունքների պաշտպանությամբ։

Փորձագետները նաեւ պնդում են, որ կանայք անհամաչափորեն շատ են տուժում ընտանեկան բռնության մակարդակի աճից, քանի որ դեպքերն ամբողջ աշխարհում աճել են 25-33 տոկոսով, վկայում է Արտակարգ բժշկության ամերիկյան ամսագիրը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել