• Latest news

Քաղցկեղից մահացության մակարդակն ԱՄՆ-ում անշեղորեն նվազում է․ զեկույց

24 սեպտեմբերի, 2022  20:42

Քաղցկեղի ուսումնասիրման ամերիկյան ասոցիացիայի նոր զեկույցում ասվում է, որ ներկայում ԱՄՆ-ում ավելի շատ մարդիկ են գոյատեւում քաղցկեղից հետո, քան երբեւէ նախկինում։

Վերջին երեք տարիների ընթացքում ԱՄՆ-ում քաղցկեղը հաղթահարած մարդկանց թիվն ավելացել է ավելի քան մեկ միլիոնով: Հունվարի դրությամբ ԱՄՆ-ում քաղցկեղը հաղթահարած 18 միլիոն մարդ կա, եւ ակնկալվում է, որ մինչեւ 2040 թվականը այդ թիվը կաճի մինչեւ 26 միլիոն, հայտնում է ասոցիացիան: Զեկույցում նշվում է, որ 1971 թվականին ԱՄՆ-ում քաղցկեղից հետո միայն 3 միլիոն մարդ է գոյատեւել։

Քաղցկեղի բոլոր տեսակների համար միասին հնգամյա ընդհանուր գոյատեւման մակարդակը 1970-ականների կեսերին 49 տոկոսից աճել է մինչեւ մոտ 70 տոկոս 2011-2017 թվականներին՝ վերջին տարիներին, որոնց վերաբերյալ կան տվյալներ:

Քաղցկեղից մահացության ընդհանուր մակարդակը, հաշվի առնելով տարիքը, շարունակում է նվազել, եւ դրա անկումը 1991-2019 թվականներին նշանակում է գրեթե 3,5 միլիոն մահ, որից հաջողվել էխուսափել, ասվում է զեկույցում:

Համաձայն AACR Cancer Progress Report 2022-ի, ծխելու մակարդակի նվազեցումը եւ քաղցկեղի վաղ հայտնաբերման եւ բուժման բարելավումները նպաստել են այս փոփոխություններին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել