• Latest news

Գիտնականները պարզել են, թե ինչպես է ջերմային սթրեսն ազդում երիկամների աշխատանքի վրա

24 սեպտեմբերի, 2022  11:27

Երիկամների ծանր վնասվածքը, որը սահմանվում է որպես գլոմերուլային ֆիլտրացիայի արագության կտրուկ նվազում (GFR), ջերմային ալիքների ժամանակ հոսպիտալացման հիմնական պատճառներից մեկն է: Նոր ուսումնասիրությունը, որը հրապարակվել է American Journal of Physiology-Regulatory, Integrative and Comparative Physiology-ում, պարզաբանում է, թե ինչպես է ջերմային սթրեսն ազդում երիկամների աշխատանքի վրա:

Սույն հետազոտության արդյունքները հաստատում են, որ գլոմերուլային ֆիլտրացիայի արագության ռեզերվն օգտագործվում է այն պահպանելու համար երիտասարդ առողջ մարդկանց մոտ մեղմ պասիվ ջերմային սթրեսի ժամանակ:

Այս հետազոտության ընթացքում 16 առողջ մեծահասակները թեստի երկու տարբերակ են անցել՝ մեկը նորմալ ջերմային պայմաններում, մյուսը՝ թեթեւ ջերմային սթրեսի պայմաններում:

Մասնակիցներին կոկտեյլ են տվել շիճուկային պրոտեինով եւ հետեւել նրանց երկուսուկես ժամԼ

Հետազոտական ​​թիմը պարզել է, որ կրեատինինի մակարդակը բարձրացել է կոկտեյլը խմելուց հետո նորմալ ջերմաստիճանի թեստի ժամանակ, բայց ոչ ջերմային սթրեսի թեստի ժամանակ: Սա ցույց է տալիս, որ մասնակիցների երիկամները չեն կարողացել բարձրացնել իրենց ֆիլտրացիայի արագությունը մեղմ ջերմային սթրեսի դեպքում նույն չափով, ինչ նորմալ ջերմաստիճանի դեպքում։  Նրանք, հավանաբար, օգտագործել են իրենց ռեզերվը, որպեսզի պահպանեն գործունեության նվազեցված աստիճանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել