• Latest news

Նոր հնարավորություն վիրավոր զինվորների համար. «Զինվորի տանը» բացվեց վիրաբուժական բաժանմունք

23 սեպտեմբերի, 2022  21:32

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում այսօր, սեպտեմբերի 23–ին, բացվեց վիրաբուժական բաժանմունք՝ 3 վիրահատարանով, վերակենդանացման բաժանմունքով և հետվիրահատական 7 հիվանդասենյակներով։

Ինչպես նշեց «Զինվորի տան» համահիմնադիր, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, այս բաժանմունքի բացումով կենտրոնն ամբողջացնում է զինվորների բուժման ամբողջ շղթան՝ վիրահատական բուժումից մինչև վերականգնողական։ Նորաբաց բաժանմունքում մատուցվելու են միկրովիրաբուժական, տրավմատոլոգիական, ուրոլոգիական, ռեկոնստրուկտիվ և այլ վիրաբուժական ծառայություններ։

Վիրաբուժական բաժանմունքի համար 950 միլիոն դրամի ներդրումներ են արվել, որից 560 մլն՝ շենքի ամրացման, շինարարական ու վերանորոգման աշխատանքների համար, մյուս մասը՝ սարքավորումներ ձեռք բերելու համար։

Վիրահատարեններն ու հիվանդասենյակները լիովին համապատասխանում են ժամանակակից չափանիշներին։ Վիրահատարաններից մեկում ապահովված է օդափոխության լամինար հոսք, ինչը գրեթե 100 տոկոսով կանխում է վերքերի երկրորդային վարակման ռիսկը։ Հիվանդասենյակներն ու սանհանգույցները կահավորված են այնպես, որ սահմանափակ կարողություններով մարդիկ միայնակ, առանց երկրորդ անձի միջամտության հոգան իրենց կարիքները։ Ինչպես վստահեցրեց Արմեն Մուրադյանը, նմանատիպ պայմաններ նրանք ստեղծում են նաև իրենց բուժառուների տանը։

«Զինվորի տան» վիրաբուժական բաժանմունքը ստեղծվել է մի շարք բարերարների ջանքերով՝ Հայ Օգնության Միության ԱՄՆ Արևմտյան շրջանային վարչության, ԱՄՆ–ում գործող Family Rescue Fund–ի և Նազ Բաքիջյան–Աթիկյանի աջակցությամբ։ Իրենց ներդրումն են ունեցել նաև Բելգիայի կառավարությունը, One Armenia կազմակերպությունը, Veterans of Armenia բարեգործական հիմնադրամը և այլք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։