• Latest news

COVID-19-ով վարակումը կապված է երեխաների մոտ 1-ին տիպի շաքարախտի զարգացման ռիսկի զգալի աճի հետ

26 սեպտեմբերի, 2022  18:42

COVID-19-ով երեխաների մոտ 1-ին տիպի շաքարախտով հիվանդանալու զգալիորեն ավելի բարձր ռիսկ կա, ասվում է նոր հետազոտության մեջ, որը վերլուծել է 18 տարեկան եւ ավելի փոքր տարիքի ավելի քան 1 միլիոն հիվանդի էլեկտրոնային գրառումները:

Քեյսի Արեւմտյան ռեզերվային համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները հայտնում են, որ այն երեխաների եւ դեռահասների շրջանում, ովքեր վարակվել են COVID-19-ով, ավելի հավանական է, որ 1-ին տիպի դիաբետ զարգանա COVID-19-ի ախտորոշումից հետո վեց ամսվա ընթացքում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։

Հետազոտությունը 1-ին տիպի շաքարախտի նոր ախտորոշումների թվի 72 տոկոսով աճ է ցույց տվել 18 տարեկան եւ ավելի փոքր տարիքի COVID-19-ով հիվանդների մոտ, թեեւ հետազոտությունն ընդգծում է, որ դեռ պարզ չէ՝ COVID-19-ը T1D-ի նոր սկիզբ հրահրում է, թե ոչ։

ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ երկրում 1-ին տիպի շաքարախտով հիվանդ է մինչեւ 20 տարեկան մոտ 187 հազար երեխա եւ դեռահաս։

Հետազոտողների ​​թիմը վերլուծել է 18 տարեկան եւ ավելի երիտասարդ մոտ 1.1 միլիոն հիվանդի առողջության էլեկտրոնային գրանցումները, որոնց մոտ 2020-ի մարտից մինչեւ 2021-ի դեկտեմբեր SARS-CoV-2 էր ախտորոշվել ԱՄՆ-ում եւ 13 այլ երկրներում : Նրանք նաեւ վերլուծել են նրանց, ում մոտ նույն ժամանակահատվածում շնչառական վարակ է ախտորոշվել, որը կապված չէ SARS-ի հետ:

Հետազոտվող բնակչությունը հետագայում բաժանվել է երկու խմբի՝ 9 տարեկանից ցածր հիվանդներ եւ 10-18 տարեկան հիվանդներ: Տարիքի, ժողովրդագրական բնութագրերի եւ շաքարախտի ընտանեկան պատմության հիման վրա մանրակրկիտ վիճակագրական ընտրությունից հետո յուրաքանչյուր խմբում կար 285628 մարդ՝ ընդհանուր՝ 571256 հիվանդ։

Ավելի քան 571.000 փոքիրիկ հիվանդների շրջանում հետազոտողները հայտնաբերել են հետեւյալը. SARS-CoV2-ով վարակումից հետո վեց ամսվա ընթացքում 123 հիվանդի (0.043 տոկոս) նոր ախտորոշում է արվել, 72 հիվանդի համեմատ (0.025 տոկոս), ովքեր նոր ախտորոշում են ստացել  SARS-CoV2-ի հետ կապ չունեցող շնչառական վարակից հետո, ինչն իրենից 72 տոկոս նոր ախտորոշումների աճ է ներկայացնում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է