• Latest news

Մեծ Բրիտանիայում վիկտորիանական հիվանդություններով հիվանդացության մակարդակը հասել է 5-ամյա առավելագույնին

26 սեպտեմբերի, 2022  19:32

Մեծ Բրիտանիայում մոտ 1,5 մլն մարդ տառապում է պոդագրայով՝ հոդատապով։ Սա արթրիտի տեսակներից մեկն է, որն առաջ է բերում հոդերի ուժեղ ցավ, գրել է Mirror-ը։

Առողջապահության  ազգային համակարգի տվյալները ցույց են տալիս, որ 2021-2022թթ. մոտ 250 000 մարդ հոսպիտալացվել է հոդատապի պատճառով։ Վերջին երեք տարում հիվանդության դեպքերի թիվն ավելացել է 20 տոկոսով։

Բրիտանական ԶԼՄ-ները գրում են այն մասին, որ այսպես կոչված վիկտորիանական հիվանդությունները հասել են հնգամյա առավելագույնին։ Դրանց թվում են հոդատապը, խոլերան, տուբերկուլյոզը, լնդախտը, խոզուկը, թերսնվելը, կոկլյուշը, կարմրուկը, տիֆը, քութեշը, դիֆթերիան, ռախիտը եւ վիտամին D-ի պակասը։

Այս ցուցանիշն ավելացել է  25 տոկոսով՝ 2020/21թթ. 338 216 հոսպիտալացումների համեմատ։ Համավարակի ժամանակ այդ ցուցանիշը նվազել էր։ Դա նշանակում է, որ այս հիվանդությունների ախտորոշումն ունեցող ստացիոնար պացիենտների թիվը ամենաբարձր մակարդակի է, համենայն դեպս՝ 2017/18թթ. ի վեր։

Հոդատապը կարող է շարունակվել հին-յոթ օր, մինչեւ որ վիճակը լավանա։ Հոդերի ախտահարումներից կարելի է խուսափել, եթե անհապաղ սկսեք բուժումը։ Առողջ քաշը, հավասարակշռված սնունդը եւ ալկոհոլից հրաժարումը նույնպես օգտակար են այս հարցում։

Հիմնական ախտանշանները, որոնց պետք է ուշադրություն դարձնել, հետեւյալն են. հոդի հանկարծակի ուժեղ ցավ (սովորաբար ոտքի բութ մատը, դաստակը, ձեռնաթաթը, արմունկը կամ ծունկը); ուռած հոդեր; ախտահարված հոդի կարմրածություն; տաք մաշկ։

Դոկտոր Ալասթեր Դիքսոնը (թերապեւտ, Մեծ Բրիտանիայի Հոդատապի ընկերության հոգաբարձու) նշել է, որ շատ բժիշկներ մինչեւ հիմա հոդատապը համարում են հիվանդություն, որն առաջ է գալիս սննդի չափից ավելի օգտագործման հետ կապված։ «Որ սա գենետիկ հիվանդություն է, այս մասին մարդիկ այնքան էլ տեղեկացված չեն»,- ասել է նա Mail թերթի հարցազրույցում։

Հոդատապի սրացման պատճառներից են.

- տարեց հասակը,

- արական սեռը,

- ճարպակալումը,

- անգույն բյուրեղների բարձր պարունակությամբ սննդակարգը, որոնք օգանիզմում տրոհվում են միզաթթվի,

- ալկոհոլի օգտագործումը,

- քաղցրացված, գազավորված ըմպելիքները եւ եգիպտացորենի օշարակը՝ ֆրուկտոզայի բարձր պարունակությամբ,

- դեղերը, ներառյալ միզամուղները, փոքր չափերով ասպիրինը, որոշ հակաբիոտիկներ, որոնք նշանակվում են տուբերկուլյոզի ժամանակ, եւ ցիկլոսպորինը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել