• Latest news

Շվեդ գիտնականներն ուսումնասիրել են Օմիկրոն շտամի բռնկումից հետո պատվաստանյութի արդյունավետության ժամկետը

26 սեպտեմբերի, 2022  22:19

Lancet ամսագրում հրապարակված նոր շվեդական ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ Covid-19-ի դեմ պատվաստանյութերի երկու դեղաչափը ապահովում է արդյունավետ երկարատեւ պաշտպանություն վարակի դեմ, սակայն ավելի քիչ Օմիկրոն շտամով վարակվելու դեպքում: Ավելին, Covid -19-ի դեմ պատվաստանյութերի երկու դեղաչափը զգալի երկարաժամկետ պաշտպանություն է տվել հիվանդության ծանր ընթացքի նկատմամբ՝ մինչեւ 13 ամիս:

Այս ուսումնասիրության նպատակն էր գնահատել պատվաստանյութի արդյունավետությունը `կախված վարակի դեմ պայքարի ժամանակից, հոսպիտալացման հաճախականության, ինտենսիվ խնամքից:

Ուսումնասիրությունը համեմատել է պատվաստումների ժամանակը` Օմիկրոնից առաջ եւ հետո:

9,153,456 հոգուց 85% -ը պատվաստվել է՝ ստանալով մեկ չափաբաժին պատվաստանյութ, 82% -ը՝ պատվաստանյութերի երկու դեղաչափ:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվող բնակչության 22% -ը առաջին անգամ վարակվել է SARS-Cov-2- ով. 0,9%-ը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մահացության մակարդակը կազմել է 0,2%:

Հոսպիտալացված անձանց շրջանում պատվաստանյութի արդյունավետությունը հինգերորդ եւ վեցերորդ շաբաթվա ընթացքում հասել է 90% -ի եւ առաջին չափաբաժնից հետո 25 շաբաթվա ընթացքում եղել է մինչեւ 82%: Մինչդեռ երկրորդ չափաբաժնից հետո արդյունավետությունը ավելի բարձր է եղել եւ ավելի երկար է ձգվել:

Օմիկրոնը պատվաստանյութի արդյունավետության ամենաարագ անկումն է առաջ բերել: Պատվաստված անձինք, ովքեր ստացել են պատվաստանյութի երկու չափաբաժին, երկրորդ սրսկումից 14 շաբաթ անց Օմիկրոնի դեմ պաշտպանություն չեն ունենում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել