• Latest news

Ինչպե՞ս պահպանել երեխայի առողջ տեսողությունը

28 սեպտեմբերի, 2022  09:43

Ռուս մանկաբույժ Մարինա Մյագկովան պատմել է, թե ինչպես պահպանել եւ ամրապնդել երեխայի տեսողությունը, գրում է «МедикФорум»-ը։

Բժիշկն առաջին հերթին խորհուրդ է տվել երեխային արգելել ժամեր անցկացնել համացանցում՝ հատկապես՝ մթության մեջ։

Բացի այդ, բժիշկ Մյագկովան դպրոցահասակ երեխաների ծնողներին խորհուրդ է տալիս նրանց սովորեցնել աշխատանքի ընթացքում աչքի վարժություններ անել։

«Մենք կենտրոնանում ենք մեր առջեւ գտնվող առարկայի վրա, մտքում դանդաղ հաշվում ենք մինչեւ երեքը: Իսկ հիմա այդքան էլ նայում ենք ցանկացած առարկայի, որն ավելի հեռու է գտնվում։

Ուշադրության փոփոխությունը կօգնի թուլացնել լարված մկանները եւ բարելավել տեսողության սրությունը:

Նույն կերպ է աշխատում դարթս խաղը։ Տեղադրեք թիրախը հենց տանը պատին եւ մրցեք երեխայի հետ, թե ով ավելի դիպուկ կհարվածի»,- խորհուրդ է տվել մանկաբույժը:

Նրա խոսքով՝ մաքուր օդում կանոնավոր զբոսանքները նույնպես շատ օգտակար են երեխաների տեսողության համար։

«Աչքերի եւ գլխուղեղի արյունամատակարարումը բարելավելու համար մերսեք երեխայի պարանոցի եւ օձիքի հատվածը։

Ձեր սննդակարգում անպայման ներառեք ճակնդեղ, գազար, հապալաս։ Այս մթերքները հարուստ են վիտամին A-ով, որն օգտակար է աչքերի համար։ Եթե երեխան սկսել է աչքերը կկոցել, անմիջապես դիմեք ակնաբույժի: Բժիշկը զննումից հետո կասի, թե ինչ է պետք անել»,- եզրափակել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։