• Latest news

Ճապոնական Eisai ընկերությունը հայտարարել է Ալցհեյմերի հիվանդության դեմ արդյունավետ միջոց ստեղծելու մասին

28 սեպտեմբերի, 2022  17:54

Ճապոնական Eisai ընկերությունը հայտարարել է, որ իր փորձնական դեղամիջոցը Ալցհեյմերի հիվանդության բուժման համար օգնել է դանդաղեցնել պացիենտների կոգնիտիվ ունակությունների նվազումը վաղ փուլում, տեղեկացրել է NBC News-ը։

Ընկերությունը հայտարարել է, որ 3-րդ փուլի կլինիկական փորձարկումներում լեկանեմաբ դեղամիջոցը 27 տոկոսով դանդաղեցրել է կոգնիտիվ ունակությունների նվազումը 18 ամիս հետո։

Այս արդյունքները կարող են նոր հույս տալ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողներին. անցած տարի ամերիկյան Biogen ընկերությունն արտադրել էր իր առաջին՝ ադուհելմ դեղամիջոցը, որը դրական արդյունքներ չէր տվել։ Biogen-ը համագործակցում է Eisai-ի հետ նոր դեղամիջոցի կոմերցիալացման հարցում, չնայած Eisai-ն գլխավորում էր դրա 3-րդ փուլի մշակումը եւ փորձարկումը։

Բայց այլ փորձագետներ կոչ են արել զգուշությամբ վերաբերվել այս արդյունքներին։

Հետազոտության արդյունքները հենվում էին 1 795 պացիենտների տվյալների վրա, որոնք ռանդոմացվել էին դեղամիջոցի կամ դատարկահաբի ընդունման համար 18 ամսվա ընթացքում, երկու շաբաթը մեկ։ Կոգնիտիվ ունակության նվազումը չափվում էր դեմենցիայի գնահատման կլինիկական սանդղակի օգնությամբ, որն ընդգրկում էր վեց ոլորտ՝ հիշողություն, կողմնորոշում, դատողություններ եւ խնդրի լուծում, հանրային գործեր, տուն եւ հոբբի, ինչպես նաեւ անձնական խնամք։

Eisai ընկերությունը հայտարարել է, որ հետազոտության արդյունքները կներկայացնի նոյեմբերի վերջին կայանալիք համաժողովում եւ նախատեսում է մարտին ներկայացնել հետազոտության տվյալները Դեղամիջոցների վերահսկման վարչության հավանությանը։

Eisai ընկերության դեղամիջոցը մոնոկլոնալ հակամարմին է, որը նախատեսված է ամիլոիդային բշտերի, ուղեղում սպիտակուցի կուտակման դեմ պայքարելու համար, որոնք վաղուց համարվում են Ալցհեյմերի հիվանդության տարբերակիչ գծերը։

Biogen ընկերության ադուհելմ դեղամիջոցը նվազեցրել էր ամիլոիդի քանակությունն ուղեղում, բայց դա չէր հանգեցրել հիվանդության խորացման դանդաղմանը։ Դա ստիպել է որոշ գիտնականների  հրաժարվել ամիլոիդից որպես Ալցհեյմերի հիվանդության պատճառի, եւ դիտարկել այլ հնարավորություններ։

Չնայած դրական արդյունքներին՝ այս միակ հետազոտությունը հազիվ թե ապացուցի, որ հենց ամիլոիդն է պատասխանատու մտավոր ֆունկցիաների նվազման համար, որը հաճախ նկատվում է պացիենտների մոտ, նշել են գիտնականներից ոմանք։

Ընդ որում՝ մյուսների կարծիքով, հետազոտությունը կարող է ցույց տալ, որ ամիլոիդն իրականում մի քանի բաղադրիչներից մեկն է, որոնք հանգեցնում են հիվանդության խորացմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել