• Latest news

Բժիշկները հայտնել են պացիենտի մոտ քաղցկեղի ռեցիդիվի մասին՝ հալյուցինոգեն դեղամիջոցների ընդունումը դադարեցնելուց հետո

28 սեպտեմբերի, 2022  22:27

Քաղցկեղի դեմ պայքարող կնոջ մոտ ռեցիդիվ է տեղի ունեցել, հենց որ նա դադարեցրել է մարիխուանայի եւ հալյուցինոգեն սնկերի ընդունումը, հայտնել են բժիշկները:

Մեծ Բրիտանիայում ապրող 49-ամյա մի կնոջ մոտ 2018 թվականի օգոստոսին ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ՝ 4-րդ փուլում: Սքանավորումը ցույց է տվել, որ այն տարածվել է ոսկորների, լյարդի եւ լիմֆատիկ հանգույցների վրա։

Նա անմիջապես քիմիաթերապիայի կուրս է անցել եւ ստացել է մոնոկլոնալ հակամարմինների դեղամիջոցներ, որոնք նախատեսված են հիվանդությանը դիմակայելու համար:

Բայց կինը որոշել է նաեւ ամեն օր կանեփի յուղ ընդունել։

Իսկ նոյեմբերից, ըստ նրան բուժող բժիշկների, նա սկսել է պարբերաբար հալյուցինոգեն սնկերի միկրոդոզաներ ընդունել։

2019 թվականի հունվարին սքանավորումը ցույց է տվել, որ քաղցկեղն ամբողջությամբ անհետացել է, եւ հիվանդության նշաններ չեն մնացել։

Քիմիաթերապիան դադարեցրել են, բայց նա շարունակել է ընդունել հերցեպտին՝ մոնոկլոնալ հակամարմինների պատրաստուկներից մեկը, որը նրան ի սկզբանե էր նշանակվել:

Սեպտեմբերին անցկացված սքանավորումը հաստատել էր, որ քաղցկեղը դեռ ռեմիսիայի փուլում է:

Արդյունքում նա երկու անգամ կրճատել էր կանեփի օգտագործումը եւ ամբողջությամբ դադարեցրել սնկերի օգտագործումը։

Ընդհանուր առմամբ, կինը քաղցկեղից զերծ է մնացել 18 ամիս։

2020 թվականի հունիսին թեստերը ցույց են տվել, որ հիվանդությունը վերադարձել է, գրում են Լոնդոնի Կայսերական քոլեջի փորձագետները Drug Science ամսագրում:

Այս ախտորոշումից հետո եւ բժշկի հսկողության ներքո նա կրկին ավելացրել է դոզան, վերսկսել քիմիաթերապիան եւ սկսել ռադիոթերապիա։

Հոկտեմբերին վերջին հետազոտության ժամանակ նրա վիճակը կայուն է եղել։ Բժիշկները նույնիսկ պնդել են, որ հիվանդությունը կրկին նահանջում է։

Բժիշկներն ասել են, որ սա ընդգծում է հավանականությունը, որ երկու դեղամիջոցներն էլ կարող են օգնել առավելագույնի հասցնել քաղցկեղի ավանդական բուժումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել