• Latest news

COVID-19 համավարակի ընթացքում նպատակներին հասնելուց հրաժարվելը, պարզվել է, օգտակար է հոգեկան առողջության համար

28 սեպտեմբերի, 2022  21:41

Մարդիկ, որոնք համավարակի ժամանակ հետաձգել են իրենց երկարաժամկետ նպատակները, ավելի լավ են կարողացել խուսափել տագնապից եւ դեպրեսիայից, վկայում է նոր հետազոտությունը:

«COVID-ի սառեցված նպատակների հալեցում. Ինչպես է նպատակներից հրաժարվելը պահպանում բարեկեցությունը COVID-19 համավարակի ժամանակ» հոդվածը հրապարակվել է Motivation and Emotion ամսագրում:

Վաթեռլոյի համալսարանի հետազոտողները նպատակ են դրել ուսումնասիրել կապը, այսպես ասած, «սառեցված նպատակների», որոնք խաթարվել են COVID-19-ի պատճառով, եւ հոգեբանական բարեկեցության միջեւ:

Վաթեռլոյում հոգեբանության դոկտոր Քենդիս Հաբլին եւ հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Էբիգեյլ Շոլերը հարցում են անցկացրել 226 մասնակիցների շրջանում, որպեսզի ուսումնասիրեն հոգեբանական բարեկեցության եւ նպատակներին հասնելու միջեւ կապը: Մասնակիցները հայտնել են իրենց հոգեբանական անհանգստության եւ կյանքից բավարարվածության մասին, եւ նրանց տրվել են հարցեր սովորաբար առաջ ընթացող նպատակների, ինչպես նաեւ COVID-19-ի պատճառով սառեցված նպատակների մասին:

Հետազոտողները պարզել են, որ համավարակի պատճառով սառեցված նպատակները կապված են եղել վատ ինքնազգացողության հետ՝ որքան շատ են մարդիկ ունեցել նպատակներ, այնքան ավելի շատ հոգեբանական անհանգստություն՝ սթրես, դեպրեսիվ ախտանիշներ եւ տագնապ են ապրել:

Հետազոտողները նաեւ ընդգծել են, որ այն, թե ինչպես են մարդիկ վերաբերվում իրենց նպատակներին, կտրուկ ազդում է նրանց բարեկեցության վրա:

«Նպատակների մասին մտածելը ստիպողական է եւ կարող է սրել անհանգստությունն ու հիասթափությունը, ինչպես նաեւ խզել մտավոր ռեսուրսները այլ նպատակներից», - բացատրեց Հաբլին: «Մենք հուսով ենք, որ մարդիկ կարող են կիրառել այս բացահայտումները իրենց կյանքում՝ ժամանակ հատկացնելով գնահատելու իրենց նպատակները եւ ներգրավվելով դրանց հասնելու համար»:

Հաբլին ասել է, որ հրաժարվելը «ամեն ինչ կամ ոչինչ»  իրավիճակ չէ, եւ երբեմն մենք հրաժարվում ենք մի տեսակի մասնակցությունից, բայց ոչ մյուսներից: Հրաժարվելով անհասանելի նպատակներից եւ վերաուղղելով ջանքերը դեպի այլընտրանքային նպատակներ՝ մարդիկ ավելի առողջ հարաբերություններ են զարգացնում իրենց նպատակների հետ եւ բարելավում են հոգեբանական բարեկեցությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։