• Latest news

COVID-19 համավարակը հանգեցրել է անձնային փոփոխությունների մինչեւ 30 տարեկան չափահասների շրջանում

29 սեպտեմբերի, 2022  18:40

Ֆլորիդայի պետական համալսարանի բժշկական քոլեջի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից ղեկավարվող հետազոտական թիմը պարզել է, որ COVID-19 համավարակը անձնային փոփոխություններ է առաջացրել, հատկապես երիտասարդ չափահասների շրջանում:

Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում, ցույց է տվել, որ համավարակի հետեւանքով առաջացած համապոպուլյացիոն սթրեսը երիտասարդ չափահասներին դարձրել է ավելի մռայլ, ավելի հակված սթրեսի, ավելի քչախոս եւ չվստահող, ինչպես նաեւ՝ ավելի քիչ զուսպ ու պատասխանատու:

30 տարեկանից փոքր մասնակիցների ուսումնասիրությունը ցույց է տվել հասունության խախտում, որը դրսեւորվում է նեւրոտիզմի աճով եւ համավարակի վերջին փուլերում համաձայնողականության եւ բարեխղճության նվազմամբ: Միջին տարիքի մեծահասակների շրջանում (30-64 տարեկան) նույնպես փոփոխություններ են դիտարկվել, իսկ մեծահասակների ամենաավագ խմբում վիճակագրորեն նշանակալի փոփոխություններ չեն հայտնաբերվել:

Նախորդ հետազոտությունները հաստատել են վաղեմի վարկածն այն մասին, որ շրջակա միջավայրի ճնշումները համեմատաբար քիչ ազդեցություն ունեն անձի վրա, բայց այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գլոբալ սթրեսային իրադարձությունը կարող է ազդել անձի վրա այնպես, ինչպես սովորաբար չեն ազդում ավելի տեղայնացված ճգնաժամային իրադարձությունները, ինչպիսիք են փոթորիկները եւ երկրաշարժերը:

Գիտնականները օգտագործել են 7109 այն մարդկանց անձնային երկայնական գնահատականները, որոնք մասնակցել են առցանց Understanding America Study հետազոտությանը՝ անձնային գծերը համեմատելով հինգ գործոնային մոդելով՝ նեյրոտիզմ, էքստրավերտություն, պատրաստակամություն, համաձայնություն եւ բարեխիղճություն: Ժամանակահատվածները չափվել են մինչեւ համավարակը (2014թ. մայիս - 2020թ. փետրվար), համավարակի սկզբում (2020թ. մարտ - դեկտեմբեր) եւ համավարակի վերջում (2021-2022թթ.):

Վերլուծությունը ցույց է տվել համեմատաբար փոքր փոփոխություն նախահամավարակի եւ վաղ համավարակի գնահատականների միջեւ, ընդ որում՝ նկատվել է նեյրոտիզմի միայն փոքր նվազում: Բայց երբ նախահամավարակային անձը համեմատվել է 2021-2022 թվականների տվյալների հետ, դիտարկվել է էքստրավերտիայի, բաց լինելու, համաձայնողականության եւ բարեխիղճության նվազում: Փոփոխությունները ստանդարտ շեղման մոտ մեկ տասներորդն են կազմել, որը համարժեք է անձի նորմատիվ փոփոխության մոտ մեկ տասնամյակի:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։