• Latest news

Գիտնականները շների շնորհիվ առաջընթաց են գրանցել անքնության դեմ դեղամիջոցների մշակման գործում

1 հոկտեմբերի, 2022  15:42

Դժվա՞ր եք արթուն մնում ցերեկը եւ ակամա քնում եք հեռուստացույց դիտելիս։ Եթե ​​այո, ապա, ամենայն հավանականությամբ, գիշերը լավ չեք քնում:

Դրա հիմնական պատճառներն են սթրեսը, խռմփոցը եւ քնի ապնոեն։

Բայց դուք կարող եք նաեւ տառապել նարկոլեպսիա կոչվող հիվանդությամբ,, որն ազդում է Մեծ Բրիտանիայում առնվազն 30 000 մարդու վրա: Ըստ Narcolepsy UK-ի տվյալների՝ այս վիճակով մարդկանց 80 տոկոսի մոտ հիվանդությունն  ախտորոշված ​​չէ։

Սթենֆորդի համալսարանից սոմնոլոգ պրոֆեսոր Էմանուել Մինյոյի եւ Ցուկուբայի համալսարանից պրոֆեսոր Մասասի Յագիսավայի աշխատանքի շնորհիվ նարկոլեպսիայի բուժման նոր մեթոդներ են ի հայտ եկել։

Երկու գիտնականները վերջերս կիսել են  Breakthrough Prize in Life Sciences մրցանակը՝ ստանալով 3 միլիոն դոլար իրենց հայտնագործության համար։ Ամեն ինչ սկսվել է 1980-ականներին, երբ Էմանուել Մինյոն, որն այն ժամանակ երիտասարդ հոգեբույժ էր, սկսել է ընդունել  նարկոլեպսիայով տառապող հիվանդների:

Պրոֆեսոր Մինյոն պարզել է, որ շների տարօրինակ պահվածքի համար պատասխանատու է գենի մուտացիան։

Այս գենը հանգեցնում է նրան, որ նրանց ուղեղում օրեքսին կոչվող սպիտակուցի մակարդակը շատ  ցածր է։ 

Ամենահետաքրքիրն այն է, որ թեեւ նարկոլեպսիան համեմատաբար հազվադեպ է հանդիպում, այս ուսումնասիրությունը հանգեցրել է բեկման մեր ըմբռնման մեջ։ Այս բացահայտումները հանգեցրել են նոր դեղամիջոցների ստեղծման, որոնք, ազդելով օրեքսինի համակարգի վրա, կարող են կամ արթնացնել ձեզ, կամ ավելի քնկոտ դարձնել:

Օրինակ, TAK-994 դեղամիջոցը բարձրացնում է օրեքսինի մակարդակը եւ նախատեսված է նարկոլեպսիայով տառապող մարդկանց օգնելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել