• Latest news

Կապիկներից մարդու եւս մի մահացու վիրուս կարող է փոխանցվել 

4 հոկտեմբերի, 2022  20:44

Մասնագետներն ուսումնասիրել են արտերիվիրուսների ախտածինությունը, որոնք տարածված են խոզերի եւ ձիերի մոտ, բայց պրիմատների մոտ լավ ուսումնասիրված չեն: Նրանք հատուկ ուշադրություն են դարձրել սիմիական հեմոռագիկ տենդի վիրուսին (SHFV), որն Էբոլայի նման մահացու հիվանդություն է առաջացնում։ Այդ վարակը 1960-ականներից ի վեր մահացու բռնկումներ է առաջացրել անազատության մեջ գտնվող մակակաների մոտ:

Պարզվել է, որ CD163 մոլեկուլը, որը ընկալիչ է, առանցքային դեր է խաղում վարակի մեջ՝ թույլ տալով վիրուսին մտնել թիրախային բջիջներ։ Այդ ընկալիչի մարդկային տարբերակը նույնպես լավ է կապվում SHFV-ի հետ՝ վիրուսը վտանգավոր դարձնելով մարդկանց համար: Ինչպես մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) եւ դրան նախորդած սիմիական իմունային անբավարարության վիրուսը (SIV), նաեւ սիմիական արտերիվիրուսները, ըստ երեւույթին, գրոհում են իմունային բջիջները՝ շարքից հանելով հիմնական պաշտպանական մեխանիզմները եւ երկար ժամանակ մնալով օրգանիզմում։

Թեեւ մինչ այժմ մարդկանց վարակման դեպքեր չեն գրանցվել, հեղինակները կոչ են անում զգոնություն ցուցաբերել, ինչը կարող է օգնել խուսափել նոր համավարակից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։