• Latest news

Կանանց հակվածությունը Ալցհեյմերի հիվանդության նկատմամբ կապված է USP11 գենի ակտիվության հետ

5 հոկտեմբերի, 2022  17:48

Կանանց նկատմամբ Ալցհեյմերի հիվանդության նկատմամբ  մասամբ պայմանավորված է USP11 գենի ակտիվության հետ։ Նման եզրակացության են եկել ամերիկացի կենսաբանները, որոնց հոդվածը հրապարակվել է Cell ամսագրում:

Հետազոտողներն ուսումնասիրել են ֆերմենտներ, որոնք փոխազդում են սխալ ծալված տաու սպիտակուցի մոլեկուլների հետ (մոլեկուլ, որը խթանում է դեմենցիան): Նրանց հետաքրքրում էր, թե ինչպես են տաու սպիտակուցի մոլեկուլները կապված պեպտիդի՝ ուբիքվիտինի հետ։

Գիտնականները այս գործընթացին հետեւել են մկների մի քանի տարեց արուների եւ էգերի մոտ։ Վերլուծությունը ցույց է տվել, որ USP11 ֆերմենտը խանգարում է ուբիկվիտինի եւ տաու սպիտակուցի փոխազդեցությանը` կոտրելով այդ մոլեկուլների միջեւ կապըւ: Այս սպիտակուցի կոնցենտրացիան զգալիորեն ավելի բարձր է եղել էգերի բջիջներում, ինչը պայմանավորված է նրանով, որ USP11 գենը գտնվում է կանացի X քրոմոսոմի ներսում։

ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում այժմ 55 միլիոն մարդ տառապում է դեմենցիայից։ 60-70  տոկոս դեպքերում նրանք ունեն Ալցհեյմերի հիվանդություն։ Նյարդաբանական այս հիվանդությունը հանգեցնում է ուղեղի բջիջների մահվան, ինչի արդյունքում մարդու մոտ  նվազում են մտածողության, վարքային եւ սոցիալական հմտությունները։ Նա կարող է մոռանալ վերջին խոսակցությունը, իրադարձությունը կամ հարազատների անունները, կորել ծանոթ միջավայրում եւ այլն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել