• Latest news

ԱՀԿ-ն եւ գործընկերները ներկայացրել են «Ֆլորանս 2.0» թվային բուժաշխատողին

5 հոկտեմբերի, 2022  20:51

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ Կատարի առողջապահության նախարարության աջակցությամբ, Կատարում Առողջապահության համաշխարհային նորարարության գագաթաժողովում (WISH) գործարկել է արհեստական բանականությամբ բազմաֆունկցիոնալ բժշկական հարթակ:

«Ֆլորանս 2.0» տարբերակը նորարարական եւ ինտերակտիվ հարթակ է մարդու առողջության հետ կապված տեղեկատվության փոխանակման համար: Հարթակն աշխատում է յոթ լեզուներով։

Թվային բուժաշխատողը կարող է հոգեկան առողջության վերաբերյալ խորհուրդներ, սթրեսի կառավարման խորհուրդներ տրամադրել, հուշել, թե ինչպես է պետք ճիշտ սնվել, դառնալ ավելի ակտիվ, հրաժարվել ծխելուց եւ էլեկտրոնային ծխախոտներից: Նրա մեջ նաեւ տեղեկատվություն է մտցվել COVID-19-ի պատվաստանյութերի եւ շատ այլ բաների մասին: «Ֆլորանս 2.0»-ը ներկայումս «խոսում է» միայն անգլերեն, սակայն նրան արդեն «սովորեցնում են»  արաբերեն, ֆրանսերեն, իսպաներեն, չինարեն, հինդի եւ ռուսերեն:

«Ֆլորանս 2.0»-ը կօգնի պայքարել COVID-19-ի մասին ապատեղեկատվության դեմ, քանի որ համավարակը զգալի ազդեցություն է ունեցել հոգեկան առողջության վրա: Ենթադրվում է, որ աշխարհում յուրաքանչյուր 8 մարդուց 1-ը հոգեկան խանգարումներ ունի։ Ամեն տարի աշխարհում 16 միլիոն մարդ մահանում է ծխելու եւ ոչ ճիշտ սնվելու պատճառով, իսկ ֆիզիկական անգործությունը սպանում է մոտավորապես 830 000 մարդու։ Այս մահերը պայմանավորված են այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են քաղցկեղը, սրտի, թոքերի հիվանդությունները եւ շաքարախտը, որոնք հնարավոր է կանխարգելել եւ վերահսկել ճիշտ վարվելու դեպքում:

«Թվային տեխնոլոգիաները կարևոր դեր են խաղում՝ օգնելով մարդկանց ամբողջ աշխարհում ավելի առողջ կենսակերպ վարել»,- ասել է ԱՀԿ թվային ալիքների թիմի ղեկավար Էնդի Պատիսոնը:

«Ֆլորանս 2.0»-ը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է տեխնոլոգիաներն օգտագործել մարդկանց ֆիզիկական եւ մտավոր առողջությունը խթանելու եւ պաշտպանելու համար:

«WISH-ի շրջանակներում մենք հանդիպումներ կանցկացնենք հեռանկարային գործընկերների հետ, որպեսզի կատարելագործենք այս տեխնոլոգիան»,- հավելել է նա:

Նրա խոսքով՝ ԱԲ-ն կարող է օգնել լրացնել մարդու առողջության մասին տեղեկատվության բացերը, որոնք առկա են ամբողջ աշխարհում:

«Մենք ուրախ ենք Ֆլորանսի մշակման հարցում ԱՀԿ-ի հետ համագործակցության համար եւ շատ ուրախ ենք այն հնարավորություններով, որոնք կարող է առաջարկել այս տեխնոլոգիան՝ առողջապահության հիմնական խնդիրների մասին իրազեկությունը բարձրացնելու համար»,- ասել է Կատար 2022-ում ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի առաջնության ժամանակ առողջապահության հարցերի պատասխանատու Դոկտոր Յուսուֆ Ալ Մասլամանին:

WISH կոնֆերանսի ժամանակ ԱՀԿ-ն թողարկել է «Ֆլորանս 2.0»-ի բետա տարբերակը՝ գիտնականների, հանրային առողջապահական կազմակերպությունների, ձեռնարկատերերի եւ քաղաքական գործիչների հետ համագործակցելու համար, եւ նախատեսում է շարունակել զարգացնել թվային բուժաշխատողին, որն օգնում է լուծել այսօր աշխարհի առջեւ ծառացած հիմնական առողջապահական խնդիրները:

Նախագծին իրականացվում է Soul Machines տեխնոլոգիական ընկերության աջակցությամբ:

«Այս համագործակցության մշնորհիվ մենք ստեղծել ենք առաջնագծի աշխատակցի կերպար, որը գիտի, թե ինչ է կարեկցանքը, տեղեկացված լինելը եւ ըմբռնումը»,- ասել է Soul Machines ընկերության գլխավոր տնօրեն եւ համահիմնադիր Գրեգ Կրոսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ