• Latest news

Գիտնականները պարզել են կապիկի ծաղիկի վիրուսի էվոլյուցիայի գենետիկ մեխանիզմները

6 հոկտեմբերի, 2022  12:11

Կապիկի ծաղիկի վիրուսի տարածման պրոցեսը մարդկային պոպուլյացիաներում ուղեկցվում է ԴՆԹ-ի կրկնվող հատվածների մուտացիաներով։ Դա օգնում է նրան արագ հարմարվել կյանքին մարդու բջիջներում, նշվել է հոդվածում, որը հրապարակվել է bioRxiv էլեկտրոնային գրադարանում։

Մոլեկուլյար կենսաբանների խումբը՝ Սառա Մոնսոնի գլխավորությամբ (Մադրիդի Կառլոս III-ի անվան առողջության ինստիտուտ), հետեւել է MPXV վիրուսի էվոլյուցիային մեկ հիվանդից մյուսին փոխանցվելիս։

Գիտնականները հավաքել են վիրուսի նմուշները մի քանի պացիենտների մարմնի խոցերից։ Այդ պացիենտները հոսպիտալացվել էին Մադրիդի կլինիկայում այս տարվա ամռան սկզբին։ Գիտնականները լիովին բացահայտել են այդ պաթոգենների գենոմները։ Նրանք այդ պաթոգենները համեմատել են համանման կրկնությունների հետ՝ MPXV մի քանի նմուշների համար, որոնք հավաքվել էին Աֆրիկայի տարբեր շրջաններում վերջին հիսուն տարիներին։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ MPXV-ի «եվրոպական» շտամների գենոմը պարունակել է կրկնվող հատվածների մուտացիաներ երեք գեների ներսում, որոնք պատասխանատու են սպիտակուցների արտադրման համար՝ կապված «զոհի» բջիջներ կապիկի ծաղիկի վիրուսի թափանցման, ինչպես նաեւ բջջային ինքնապաշտպանության համակարգերի ճնշման հետ։

ԴՆԹ-ի այդ հատվածների հետագա ուսումնասիրությունը մատնանշել է, որ այդ կրկնությունները, որոնք գիտնականներն անվանել են «գենետիկ ակորդեոն», դեր են խաղում ոչ միայն MPXV-ի, այլեւ ծաղիկի այլ վիրուսների էվոլյուցիայի մեջ։ Դրանց կառուցվածքն ազդում է սպիտակուցների ձեւի եւ ակտիվության վրա, որոնք կոդավորվում են այդ երեք գեներով։ Դա թույլ է տալիս ծաղիկի վիրուսներին փոխել ԴՆԹ-ի այն հատվածների աշխատանքը, որոնք վարակում են բջիջները։

«MPXV-ի, ինչպես նաեւ ծաղիկի այլ վիրուսների գենոմում կրկնվող հատվածների մեծ թիվը թույլ է տալիս դրանց արագ եւ ճկուն հարմարվել զոհերի նոր տեսակներ վարակելուն։ Որպես կանոն, այդ կրկնությունները ԴՆԹ-ի կառուցվածքում սովորաբար անտեսվում են հետազոտությունների ժամանակ, բայց այս դեպքում դրանք կարեւոր դեր են խաղում ծաղիկի վիրուսների էվոլյուցիայում»,- նշվել է իսպանացի գիտնականների հոդվածում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է