• Latest news

Քրոնիկ սթրեսը մեծացնում է քաղցկեղից մահացության տոկոսը

7 հոկտեմբերի, 2022  21:05

Քրոնիկսթրեսի հետեւանքով մարդու մարմինը ենթարկվում է մաշվածության եւ քայքայվում, ինչը մեծացնում է քաղցկեղից մահվան հավանականությունը: Նման եզրակացության են եկել ԱՄՆ Ջորջիա նահանգի համալսարանի գիտնականները։

Այս մաշվածությունը գիտության մեջ հայտնի է որպես ալոստատիկ բեռ, որը առաջանում է ժամանակի ընթացքում սթրեսի կուտակային ազդեցությունից:

«Ի պատասխան արտաքին սթրեսների՝ մեր մարմինը արտադրում է սթրեսի հորմոն՝ կորտիզոլ, այնուհետեւ, երբ սթրեսն անցնում է, այդ մակարդակը նորից պետք է իջնի, սակայն, եթե. դուք ունեք քրոնիկ, մշտական ​​հոգեսոցիալական սթրեսներ, որոնք երբեք թույլ չեն տալիս կորտիզոլը անկում ապրի, ապա մարմինը կարող է հասնել մաշվածության կենսաբանական մակարդակի», - նշել է Ջորջիայի բժշկական քոլեջի համաճարակաբան Ջասթին Քսավյեր Մուրը:

1988-ից 2019 թվականներին ավելի քան 41 հազար մարդկանց շրջանում իրականացված հետահայաց վերլուծությունը ցույց է տվել, որ ամբողջ կյանքի ընթացքում սթրեսը մեծացնում է քաղցկեղից մահացության հավանականությունը: Մինչ այժմ, ալոստատիկ բեռի եւ քաղցկեղի միջեւ կապի վերաբերյալ, սահմանափակ քանակությամբ հետազոտություններ են անցկացվել:

Հետազոտողները պարզել են, որ նույնիսկ առանց այլ գործոնների առկայության, ինչպիսիք են տարիքը, սեռը, ռասան, հարստությունը եւ կրթությունը, բարձր ալոստատիկ բեռ ունեցող մարդիկ քաղցկեղից մահանալու 2,4 անգամ ավելի շատ հավանականություն ունեն, քան ցածր ծանրաբեռնվածություն ունեցող իրենց հասակակիցները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել