• Latest news

Ո՞ր տարիքում է ճիշտ կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգ սկսել․ նոր հետազոտություն

24 հոկտեմբերի, 2022  21:22

Կրծքագեղձի քաղցկեղի ժառանգական բարձր ռիսկ ունեցող կանայք պետք է մամոգրաֆիական զննումը 2-5 տարի ավելի ուշ կատարեն, քան նախկինում խորհուրդ էր տրվում: Նման եզրակացության են եկել Դեւիսում Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները:

Կրծքագեղձի քաղցկեղի բարձր ժառանգական ռիսկը հայտնաբերվում է այն կանանց մոտ, որոնց ամենամոտ ազգականները՝ մայրերը կամ քույրերը, կրծքագեղձի քաղցկեղ են ունեցել մինչեւ 45 տարեկանը: Այժմ նման կանանց խորհուրդ է տրվում ազգականի ախտորոշման տարիքից 10 տարի շուտ հետազոտվել։ Այնուամենայնիվ, այս առաջարկությունը հաստատող քիչ ապացույցներ կան:

Ինչպես հաղորդվում է գիտնականների հոդվածում, որը հրապարակվել է Cancer ամսագրում, նրանք վերլուծել են Կրծքագեղձի քաղցկեղի հսկողության կոնսորցիումի տվյալները 1996-2016 թվականներին կատարված մամոգրաֆիայի սքրինինգի հիման վրա: Հետազոտությունը ներառել է ավելի քան 300 000 կանանց տվյալներ: Բժիշկները պարզել են, որ կրծքագեղձի քաղցկեղի ժառանգական բարձր ռիսկ ունեցող կանայք հիվանդության սքրինինգը կարող են սկսել իրենց հարազատի ախտորոշման տարիքից 5-8 տարի առաջ: Դրանով նրանց ռիսկը համարժեք կլինի միջին 50-ամյա կնոջ ռիսկին, ում խորհուրդ է տրվում սկսել մամոգրաֆիա անցնել:

Մամոգրաֆիան կարող է ավելի քիչ արդյունավետ լինել երիտասարդ կանանց մոտ, քանի որ կրծքի ամրությունը դժվարացնում է քաղցկեղի հայտնաբերումը պատկերների վրա: Հետեւաբար, սքրինինգը շատ վաղ սկսելը հանգեցնում է կեղծ դրական արդյունքների, որոնք պահանջում են կանանց ինվազիվ պրոցեդուրաներ անցնել, բայց չեն բարելավում կլինիկական արդյունքները: Բացառություն են կազմում BRCA գենում մուտացիայի կրիչները, ուստի 30-39 տարեկան կանայք, ում մեկից ավելի մերձավոր ազգականը կրծքագեղձի քաղցկեղ է ունեցել, կարող են դիտարկել գենետիկական խորհրդատվության տարբերակը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել