• Latest news

Քնատությունը կարող է կուրության պատճառ դառնալ. հետազոտություն

3 նոյեմբերի, 2022  17:39

Քնի խիստ կարճ տեւողությունը, ցերեկային քնկոտությունը եւ խռմփոցը կարող են կապված լինել գլաուկոմայի՝ կուրության հիմնական պատճառի հետ, որը, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, հաջորդ 20 տարիների ընթացքում կարող է առնչվել 112 մլն մարդու ամբողջ աշխարհում։

Ինչպես տեղեկացրել է Sky News-ը, գլաուկոման բնորոշվում է աչքի լուսազգայուն բջիջների խորացող կորստով եւ տեսողական նյարդի ախտահարմամբ, ինչը կարող է հանգեցնել տեսողության աստիճանական կորստի, եթե հիվանդությունը չբուժվի։ BMJ Open ամսագրում հրապարակված հետազոտությունը պարզել է մի շարք պատճառներ, որոնք վկայում են այն մասին, որ վատ քնի եւ գլաուկոմայի միջեւ կապ գոյություն ունի։

Նախ՝ աչքի ներքին ճնշումը, որը հիվանդության առաջացման գլխավոր պատճառն է, բարձրանում է, երբ մարդը պառկած է, եւ երբ քնի հորմոնները շարքից դուրս են եկել։

Դեպրեսիան եւ տագնապը, որոնք հաճախ ուղեկցում են անքնությանը, նույնպես կարող են բարձրացնել այդ ճնշումը, քանի որ կարող են բացասական ազդեցություն ունենալ կորտիզոլի՝ օրգանիզմում սթրեսի հիմնական հորմոնի արտազատման կարգավորման վրա։

Բջջային թթվածնի ցածր մակարդակի կրկնվող կամ երկարատեւ դրվագները, որոնք առաջ են գալիս քնի մեջ ափնոեի (երբ շնչառությունն ընդհատվում եւ վերականգնվում է քնի ժամանակ) պատճառով, նույնպես կարող են առաջ բերել կարեւորագույն տեսողական նյարդի ախտահարում։

Հետազոտության մասնակիցները 50-69 տարեկան էին, նրանք ընտրվել էին 2006-2010թթ.։ Մասնակիցների մեջ կային մարդիկ, որոնք իրենց անվանել էին կեսգիշերայիններ։ Նրանք տառապում էին անքնությամբ, ցերեկային քնկոտությամբ եւ նրանով, որ չափից շատ էին խռմփացնում։

Միջինը 10,5 տարի տեւած դիտարկումների ընթացքում 409 000 մասնակիցների մոտ հայտնաբերվել է գլաուկոմայի 8 690 դեպք։

Մարդիկ, ովքեր սովորականից ավելի քիչ կամ ավելի շատ էին քնել,  գլաուկոմայով հիվանդանալու 8 տոկոսով ավելի մեծ շանս ունեին, անքնությամբ տառապողների համար այդ տոկոսը 12-ն էր, իսկ նրանք, ովքեր հաճախ քնում էին ցերեկը, գլաուկոմային բախվել էին 20 տոկոսով։ Չափից շատ խռմփացնող մարդկանց համար վտանգը կազմել էր 4 տոկոս։

Հետազոտողների կարծիքով՝ այս արդյունքներն ընդգծում են քնի թերապիայի անհրաժեշտության մասին այն մարդկանց համար, որոնց պարագայում հիվանդության ռիսկը շատ մեծ է, եւ անհրաժեշտ է ստուգել տեսողությունը գլաուկոմայի վաղ նշանները պարզելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է